RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4509, Տպվել է` 139, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԱՃԸ «ՉԱՓԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է»

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Թանկացումները չափից դուրս են արդեն, դրանք գնորդի չարքաշ կյանքի ու լճացած աշխատավարձերի հակառակորդն են: Այսպես շարունակել չի լինի, իսկապես չի լինի...

Սննդամթերքի շուկայում առկա մոնոպոլիզացիան սնանկացնում է մարդկանց: Նրանց եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետեւողականորեն թանկանում են: Որքան ավելանում է պահանջարկը, այնքան աճում են գները:

«Թոշակը չի բարձրացել, բայց գնաճըՙ քանի գնում բարձրանում է: Մեր թոշակը չի բավարարում: Ձեթը 1000 դրամից ավել է, նախկինում գնում էինք 500, 700 դրամի, կանաչին 200 դրամից պակաս չկա, կարագը թանկ, միսըՙ էլ չասեմ: 60 հազար դրամով պետական պաշտոնյաները քանի՞ օր կապրեին»,- բարկացած հարցնում է տիկին Սվետան :

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 %-ով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 %-ով: Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 %-ով, մյուս ապրանքներինը` 8,5 %-ով: Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 %) եւ շաքարի (41 %) պարագայում:

Առանց գնաճի տոկոսներին ծանոթանալու էլ քաղաքացիներն իրենց կենցաղում զգում են թանկացումների ալիքը: Հատկապես սննդամթերքի թանկացումը, որն ի դեպ ավելի մեծ է, քան ընդհանուր գնաճը, այն ուղիղ հարվածում է քաղաքացիների գրպանին, քանի որ սպառողական զամբյուղում սնունդը բնականաբար մեծ կշիռ ունի:

«Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից: Անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման: Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի»,-նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը :

Տնտեսագետի խոսքով ներկա գնաճը պայմանավորված է նաեւ գյուղատնտեսության անկմամբ: Եվ այն հետզհետե հանգեցնում է քաղաքացիների հետագա աղքատացմանը: Երկրում տնտեսությունը կայունացնելու պաշտոնական լավատեսական սցենարները իրատեսական չեն, գնաճն ու տնտեսական անկումը զսպող այլ քայլեր պետք է անի կառավարությունը, ասում է նա:

«Համաճարակի ու պատերազմի ծանր հետեւանքերին գումարվել է քաղաքական անկայունությունը, հաճախակի ընտրական գործընթացները վանում են ներդրողներին: Սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու, հետեւաբար նաեւ արտագաղթը:Մենք ունենալու ենք աղքատացում, բնականաբար այս ամենը նպաստելու է, կամ հանգեցնելու է մեծ արտագաղթի»,- ասում է Պարսյանը :

Չդադարող գնաճը ստիպում է նաեւ քաղաքացիներին վերանայել առօրյա գնումների ցանկը:Գնաճի «առաջատարներն են» շաքարավազը, յուղերը եւ ճարպերը, այդ թվումՙ ձեթը, բանջարեղենը, կաթնամթերքն ու ձուն:Ի՞նչ անել, հարմարվե՞լ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ