Ապրիլի 11-ին երեկոյան ժամը 19.30-ին Երեւանում առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Վիեննայի ֆիլհարմոնիկի այցը Երեւանՙ իսկական երեւույթ է հայկական երաժշտական պատմության մեջ: Դա նշանակում է բաց հրավեր ...
Վիեննայի ֆիլարմոնիք նուագախումբը ապրիլի 11-ին համերգով մը պիտի ներկայանայ Երեւանի հանդիսատեսին: «Երեւանեան հեռանկարներ» երաժշտական փառատօնի շրջագիծով պիտի կայանայ այս կարեւոր իրադարձութիւնը, որ անկասկած արուեստի մեծ տօն մը պիտի դառնայ հայ հանդիսատեսին համար:
Վերջերս հրավիրված էի Պոլիսՙ մասնակցելու Զահրատին նվիրված «Եկեր եմ կերթամ այսպես, որու ինչ» ժողովածուի շնորհանդեսին, որ տեղի ունեցավ փետրվարի 16-ին, Մխիթարյան սանուց միության լեփլեցուն սրահում:
«Ազգի» «Մշակույթ-Հավելվածի» փետրվարի 9-ի համարում տպագրված հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանիՙ Նախիջեւանի վերաբերյալ տարիների գիտական-ուսումնասիրությունների արդյունք անձնական արխիվը ազգայնացնել-պետականացնելու հարցը խոչընդոտելու մասինՙ «Խելքի աշեցեք» հոդվածի առիթով խմբագրությունը ստացել է մի շարք արձագանքներ: Ստորեւ հրապարակում ենք դրանցից մի քանիսը:
2012 թվականի վերջին «Փրինթինֆո» հրատարակչությունը լույս ընծայեց երեւանցի երիտասարդ նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսյանի ալբոմը (անգլերեն լեզվով): Գիրքը բացվում է արվեստաբաններ Նուրիցա Մաթոսյանի (Անգլիա) եւ Վարդան Ջալոյանի (Հայաստան) մասնագիտական գնահատականով Արշակի ստեղծագործության վերաբերյալ: Ներկայացնում ենք Վարդան Ջալոյանի հոդվածի բնագիրը: