Անցյալ տարի, մայիսին, Բեյրութում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձությունՙ «Գոհար» հանրածանոթ համույթի հիմնադիր ու մեկենաս Հարութ Խաչատուրյանը տարիների ընթացքում իր հավաքած հայկական երգարանների հավաքածուն - շուրջ 2000 կտոր - նվիրեց իր իսկ հիմնած հանրային գրադարանին, դրան միացնելով դարձյալ իր հավաքած հայերեն 2000-ից ավելի բառարանները: Դրանք, այդ երգարաններն ու բառարանները, հավաքելու ...
«Ժամանակակից աշխարհը ենթադրում է 2 տեսակ արվեստագետի գոյությունՙ լաբորատոր եւ հանրային: Առաջինի դեպքում արվեստագետը այնքան է հղկում իր ստեղծած ձեւերն ու գաղափարները, որ այլեւս ճանապարհ չի մնում դրանք ներկայացնել հանրությանը: Երկրորդի պարագայում ձեւավորման շրջանից սկսած գոհացնելով հանրության գեղագիտական պահանջներըՙ արվեստագետի ստեղծած ձեւերը սովորաբար լինում են խորքային բովանդակությունից զուրկ»:
Հակոբ Պարոնյանի անզուգական «Մեծապատիվ մուրացկաններ»-ում մի շատ հետաքրքրական դրվագ կա: Անհանգիստ գիշեր անցկացնելուց հետո Աբիսողոմ աղան կանուխ վեր է կենում եւ գնում է լուսանկարչիՙ պ. Դերենիկի գործատունըՙ «լուսանկար պատկերը քաշել տալու համար»:
Իտալացի լեռնագնաց եւ ալպինիստ Tito de Luca-ն, որը որպես գրական ծածկանուն ընդունել է Ազատ Վարդանյան ստորագրությունը, Իտալիայի Աշխարհագրական ընկերության կազմակերպած շնորհանդեսում ներկայացրել է իր նոր գիրքըՙ Արարատ լեռան լանջերում Նոյյան տապանի իր որոնումների մասին: Ստորեւ ներկայացնում ենք հատված այդ գրքից, որը մեր թերթին է տրամադրել Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Վահան ...
Հովհաննես Զարդարյանի հետ ունեցած իմ առաջին հանդիպմանը նախորդել է հանդիպումը նրա նկարների հետ: Դա պատերազմի տարիներին էր, եւ ահա, Հայաստանի նկարիչների տարեկան ցուցահանդեսներից մեկում հայտնվում է մի նոր անուն, տակավին անծանոթ, Հովհաննես Զարդարյան: Ժողովուրդը խռնված էր փարթամ ծաղկեփնջեր ու սքանչելի պեյզաժներ պատկերող հինգ-վեց կտավ ամփոփող մի պատի առջեւ: Ընդհանուր տպավորությունը ...
Նոյն Տիկին Միրզայեանը նախապէս խօսել էր Շիր օ Խորշիդի յիշեալ վարչութեան, որպէս զի Թեհրան հրաւիրուի դերասան Փափազեանը մի շարք ներկայացումներ տալու համար նոյն նպատակով: Ճիշտ այդ օրերին Փափազեանը հասաւ Թեհրան եւ նրան առաջնորդեցին մեր բնակած պանդոկըՙ Հոթէլ Փալաս, որ Թեհրանի նորաբաց ամէնից հանգստաւէտ պանդոկն էր համարւում: Փափազեանի հետ եղանք դրկից, ...
Հայ արվեստի պատմությանը քիչ հայտնի փաստ է, որ ռուս մեծանուն պարուհի, բալետմայստեր, պարային մանկավարժ, դասական պարի մանկավարժության մեծագույն դեմք Ագրիպինա Վագանովան (1879-1951) հոդված է գրել հայ ժողովրդական պարի մասին: Գրության շարժառիթը հայտնի չէ, ենթադրվում է, որ գրվել է 1940-ականների վերջին, հավանաբարՙ հատուկ խնդրանքով: Այն տպագրվել է պարուհու մահից հետոՙ 1958-ին ...