Նպատակս Էրազմ Ռոթերդամցուն կրկնելը չէ, ոչ էլ մարդկային հիմարության վրա նրա ծաղրը նմանակելը: Ցեղասպանությունը, ո՛րեւէ ժողովրդի ցեղասպանությունը, ծաղրի ենթակա չէ՛: Նպատակս օսմանյան կասրության մեջ հայ ժողովրդի կրած տառապանքների, հաջորդական հալածանքների ու ջարդերի պայմաններում, ընդհուպ նրան վերջնականապես եւ իսպառ ոչնչացնելու պետական ծրագրերի իրագործման մեջ կաշառքի, կաշառակերության, կաշառասուն մթնոլորտի կատարած փրկարար, այո՛, ...
Ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեի անունը քաջ հայտնի է ինչպես նրա հայրենիքում, այնպես էլ Հայաստանում: Լինելով խոշորագույն արեւելագետ, Արձանագրությունների եւ վայելչագրության ֆրանսիական ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Փարիզի Revue des Etudes Armeniennes մեծ հեղինակություն վայելող ամսագրի խմբագրական կոլեգիայի բազմամյա անդամ, իր բազմաթիվ հոդվածներովՙ նվիրված գրական եւ պատմական հնագույն ...
Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձեւով եւ այդ պատճառովՙ շատերի համար անհասկանալի. ֆիլմի տեսարանները նման էին կտավների եւ կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային եւ խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը եւ մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին ...
Մարո Մարգարյանի բանաստեղծությունն էլ երկարաշունչ ստերեոտիպների շարքում է, որովհետեւ նրա կյանքն էլ յուրովի ստերեոտիպ էր: Ծնունդով Վրաստանից, հետո Երեւանի պետհամալսարան, ուսումի շարունակությունըՙ Մոսկվա, ապա 1940-ական թվականներից` «ճիշտ» բանաստեղծություններ: Նուրբ հմայքով թելադրված քնարական տողեր, բայց եւ պատասխանատու աշխատանք Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: Եվ առաջիններից մեկը կապիտալիստական երկրներ ելումուտ անող: Ռուսները ...
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտը հիացնում է բարձրարժեք, ինքնատիպ հրատարակություններով: Մեկ տարի առաջ «Ազգ»-ում ներկայացրինք ինստիտուտի հերթական հրատարակություններից Կարինե Խուդաբաշյանի գիտական հոդվածների մեծարժեք ժողովածուն, իսկ այժմ հաճույքն ունեմ հայագիտական հետաքրքրություններ ունեցող լայն ընթերցողին հուշել նույն ինստիտուտի տպագրած նոր ուշագրավ աշխատությունըՙ Հռիփսիմե Պիկիչյանի «Երաժշտությունը հայոց ավանդական առտնին եւ տոնածիսական ...
2012 թ. Ուկրաինայում լույս տեսած Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» («Արծաթե խոսք» հրատ.) ժողովածուն լայն արձագանք ունեցավ գրական եւ ընթերցողական շրջանակներում, ծավալվեցին քննարկումներ, լուրջ գրախոսականներ հրապարակվեցին տպագիր եւ էլեկտրոնային մամուլում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք bukvoid.com.ua կայքում եւ «Աուդիտորիա» շաբաթաթերթում տպագրված Ժաննա Կույավայի հոդվածը: