Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է: Այն իր անունը ստացել է պատարագի առաջին` Introit մասից , որը սկսվում է «Requiem aeternam dona eis, Domine» բառերով (Տեր, տուր նրանց հավերժական հանգիստ): Առաջին ռեքվիեմները գալիս են միջին դարերից: Մեզ են հասել ավելի քան 2000 ռեքվիեմներ:
Կ. Ս. Ստանիսլավսկու «սիստեմի» շուրջ խոսակցությունները սկիզբ են առել նրա ստեղծման առաջին օրերից եւ շարունակվում են մինչեւ օրս` տասնամյակներ շարունակ մերթ կրքեր բորբոքելով ու տեսակետներ առաջադրելով, մերթ էլ անքննադատելի հռչակելով այն` որպես մի աշխատություն, որը «представляет собой научно обоснованную теорию сценического искусства, метода актерской техники. Она строится по законам самой ...
Զարմանալի զգացողություն է կարդալը... բայց ի՜նչ կարդալ, այլ մատները սահեցնել տեքստի բառերի վրայով, քո հեղինակած տեքստի, որը կատարելապես ուրիշ տեսք ունի, որովհետեւ թարգմանվա՜ծ է հայերեն:
Նախորդ շաբաթ Ռեմբրանդտի, Պուսսենի, Վելասկեզի, Ռուբենսի, Մուրիլլոյի, Վան Դեյքի եւ այլ հանճարեղ նկարիչների կտավներն ընդգրկող 40-ից ավելի ստեղծագործություններ փոխադրվել են Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ) Մեծ Բրիտանիա, որպեսզի մայիսի 17-ից մինչեւ 2013 թվի սեպտեմբերի 29-ը ցուցադրվեն Նորֆոլկի Հոուտն (Houghton) շքեղագույն պատմական տուն-թանգարանում, որը ժամանակին եղել էր Ուոլպոլների պապենական բնակարանը: Ըստ ստացված հաղորդագրության, ...
Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետ սըր Ռոբերտ Ուոլպոլի ժառանգներից 1779 թվականին 40.555 ֆունտ ստերլինգով ռուսական կայսրուհի Եկատերինա Երկրորդի ձեռք բերած հազվագյուտ հավաքածուի ցուցադրությունը Լոնդոնի Հոուտն Հոլ կոչված վայրում, որ լորդ Չամլիիՙ Ռոբերտ Ուոլպոլի անմիջական ժառանգի անձնական սեփականությունն է, համարվում է բացառիկ իրադարձությունՙ թե՛ պատմական, թե՛ այժմեական տեսանկյունից: Ուոլպոլի հավաքածուն հիմնականում պահպանվում ...
Վաղուց հայ երաժշտասեր հասարակայնությունն առիթ չէր ունեցել անդրադառնալու եւ վերհիշելու իր վաստակաշատ գործիչներից մեկին` դաշնակահարուհի Արեւիկ Ավդալբեգյանին, որի անունը քաջածանոթ է Խորհրդային Հայաստանի 30-80-ական թվականների համերգային կյանքին եւ հասարակական-քաղաքական անցուդարձերին տեղյակ անձանց: Նա իգումնովյան համաշխարհային դպրոցի հայկական փառահեղ դասարանի առաջնակարգ դեմքերից է, մեր ազգային դաշնամուրային դպրոցի մի փայլուն սերնդի` Ռոբերտ ...
Դեռ վերջերս Երեւանում գտնվելիս բարի պատեհությունն ունեցանք մի քանի գեղեցիկ ու ջերմ ժամեր անցկացնել միասին: Հանդիպման վայրն ինչպես միշտ անփոփոխ էր` Ձեր հյուրընկալ տուն-արվեստանոցը: Թէեւ Նոր Տարի էր, ամիսներով սպասված հանդիպում ու տոնական բարձր տրամադրություն` միեւնույն է բարձրարժեք մշակույթով հագեցած Ձեր տան մթնոլորտը ինքն էր պարտադրում զրույցի նյութը, որ ընդհանուր ...
Հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ անգնահատելի ավանդ ունեն մեծանուն կոմպոզիտորներ Արտեմի (Հարություն) Այվազյանը (1902-1975 թթ.) եւ Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.):
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ներկայացնում է Սերգեյ Գալստյանի «Ժամանակը եւ փաստը» աշխատությունը («Հայաստան» հրատ., 2013)ՙ ակնարկներ հայկական վավերագրական կինոյի սկզբնավորման, կայացման եւ զարգացման միտումների մասին: Գիրքը բաղկացած է երկու բաժնից. առաջինը ընդգրկում է 1923-1970, երկրորդըՙ 1970-2010 թվականները: Հավելված բաժնում ներկայացված են «Երկիր Հայրենի» եւ «Մարտիրոս Սարյան» ֆիլմերի խոսնակային տեքստերը, որոնք, ըստ ...
Համաշխարհային գրականության անընդգրկելի դաշտում կան բազմաթիվ տողեր, պատկերներ, գործող անձինք, հարաբերություններ, պատումներ ու գաղափարներ, որոնք ավել կամ պակաս նույնականությամբ հոլովվում են տարբեր լեզուներում: Պետրարկային կշտամբում ենՙ դուք այս ու այս նախադասությունները վերցրել եք Վերգիլիոսից, ինչին նա պատասխանում էՙ Վերգիլիոսն էլ դրանք առել է Հոմերոսից, դարձյալ առանց աղբյուրը նշելու: Էլիոտի ռուս ...