Առարկայական աշխարհի պատկերը սովորականից այն կողմ չի ընկալվում` չափից ավելի ընտելացված լինելու պատճառով: Երբ հանկարծ հայտնաբերում ենք «իրերի թաքուն հմայքը», դրանք ձեռք են բերում մեկ ուրիշ իմաստ, երբեմն բանաստեղծականություն ու մեղեդի ենք թաքնված տեսնում անշունչ համարվող առարկայի ներսում, երբեմն խորք ու խոհականություն, երբ թափանցում ենք ավելի ներս եւ կամ պատմություն ...
Արտաքուստ հավասարակշիռ գերմանացիներին, թվում է, ոչինչ այնքան տաքարյուն չի կարող դարձնել, որքան Ռիխարդ Վագների մասին, նրա շուրջ, նրա երաժշտության հանդեպ դիմացինի հայտնած կարծիքն ու վերաբերմունքը: Վագներն ու Գյոթեն գերմաներեն լեզվի սյուներն են, շնչառությունը, շեշտը: Մայրենի լեզվի հանդեպ բնական սիրուց ծնվում է պաշտամունքային սերը Վագների երաժշտության հանդեպ, որ իր փայլուն ձեւակերպմամբՙ ...
Այս էին ավանդում մեր երեւելի դասախոսները. Ալ. Ջիվելեգովը, Գ. Գոյանը, Լ. Քալանթարը, Ս. Մելիքսեթյանը, Մ. Մկրյանըՙ բոլորը: Եվ եզակի առիթ էր, երբ ես առանց թուղթունշումի էի դիտում նկարը (կինոն իմ հետաքրքրությունների կիզակետում չէ), բայց տուն եկա մեղսագործի պես. ասես աչքիս առջեւ ահավոր բան էր կատարվել, ու ես ոչինչ չէի արել ...
Երկաթյա վարագույրի հանկարծական եւ վերջնական անհետացումով նրա հետեւում թակարդված միլիոնավոր մարդկանց դիմաց միանգամից բացվեց աշխարհի մնացյալ մասը: Արեւմտյան մշակույթի եւ սովորույթների ջրհեղեղը ողողեց նախկին խորհրդային հանրապետությունները: Հայաստանը, որ նրանցից մեկն էր, անպաշտպան գտնվեց սովորույթների այդ տարափի դիմաց: Եվրոպական եւ արեւմտյան արժեքների ծարավի հայ ժողովուրդն անմիջապես կլանեց վատթարագույնըՙ ներառյալ ուղեղների լվացմամբ ...
2012 թվականը նշանակալից էր Հայոց պատմության համար. ամբողջ աշխարհում հայությունը տոնում էր հայերեն գրահրատարակչության 500-ամյակը: Յոհան Գուտենբերգի կողմից եվրոպական տպագիր առաջին գրքի հրատարակումից ընդամենը 67 տարի անց, Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»:
Այս խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող նյութը վերցված է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթից, որն իր հերթին հոդվածը արտատպել է թուրքական «Հուրիեթից»: Հեղինակն է լրագրող Էմրահ Գյուլերը: