Իր մահկանացուն կնքեց Աբրահամ Ալիքյանը, կյանքից հեռացավ հայոց լեզվի մեծատաղանդ բանաստեղծներից մեկը: Իր մահով երկինք երեւցնող մի պատուհան գոցվեց, բանաստեղծության բարձր մի դուռ փակվեց, իր լրումին հասնելովՙ մի աշխարհ վերջացավ:
Ցավով եւ խոր ափսոսանքով լսեցի Աբրահամ Ալիքյանի մահվան լուրը, մի բանաստեղծի, որն իր մեջ միացնում էր մեր բանաստեղծության դասական եւ նոր ժամանակները, ստեղծում յուրօրինակ մի կամուրջ վաղուց արդեն մեր կորած անցյալի եւ անվերջ փնտրվող, բայց երբեք չգտնվող ներկայի միջեւ, մի մարդու, որն անցավ XX դարի ազգային (եւ համամարդկային) սարսափների, տառապանքների ...
- Ի՞նչ կը մտածէք ձեր կեանքի մասին, որ բնաւ բարեգութ չեղաւ ձեզի հանդէպ, ստիպելով խոյս տալ անկէ, որուն համար օր մը ճամբայ ելաք պատանեկան խանդով ու դողութեամբ:
«Աբրահամ Ալիքեանը, առաջիններից ու եզակիներից մէկը մեզանում, առաջին իսկ հնարաւորութեամբ յայտնում է իր ցաւն ու դառնութիւնը, գրելով «Կարմիր ագիտացիայի եւ սպիտակ ակացիայի մասին» դառնութեամբ լի յօդուածը, պահանջելով ասել ճշմարտութիւնը եւ հաշիւ պահանջելով Անդրանիկ Թէրզեանի, Հրանտ Տէւէճեանի եւ շատ-շատերի համար: Բայց ճահիճը լռում է, եւ բորբոսը, սովետական կեանքի դափնեկիր ու պսակաւոր ...
Աբրահամ Ալիքեան ապրեցաւ աքսորը իր բոլոր ձեւերուն մէջ, քանի կատարեց անհաւանական վերադարձի փորձը երկիր: Եւ ճանչցաւ իր տեսակին մէջ իւրայատուկ ողբերգութիւնը: Հաստատեց որ «ա՛լ հայրենիք է միակ Աքսորն այսօր, ու վաղը, ու միշտ, ամէնո՛ւր»: Հարցումը մնաց անպատասխան. «Իրա՜ւ, ո՞ւր փախչիլ...»
...Եւ այսպէս, վարագոյրը իջաւ եւ կեանքի բեմէն հեռացաւ նաեւ բանաստեղծ Աբրահամ Ալիքեան, որուն ճակատագիրի ուղիին հանգրուանները եղած են Ալեքսանտրէթ, Պէյրութ, Երեւան, Մոսկուա, վերադարձՙ Լիբանան, որոնց երկայնքին եւ միջեւ պէտք է տեղաւորել իր բովանդակ բանաստեղծական ստեղծագործութիւններն ու կատարած թարգմանութիւնները: