Հայաստանում հայերեն քանի՞ գիրք կա. ձեռագիր եւ տպագիր. Հանրայինում, Մատենադարանում, Մայր աթոռում, Հիմնարարում, Քաղաքայինում, Մանկականում, ԳԱԹ-ում, բարձր ու միջին դպրոցների, շրջանների գրադարաններում, թանգարաններում, Արցախում, Թիֆլիսում, Ախալցխայում, Ախալքալակում, իմ Սուլդայում. բոլորը միասին. ասենք մի 50-60 միլիոն: Կրկնապատիկը կլինի անձնական գրադարաններում. միայն պատմաբան, մատենագետ, համալսարանի ուսուցչապետ, հնատիպ եւ հազվագյուտ հրատարակությունների ունեւոր Պետրոս ...
Ցոլակ Հովսեփյանը ծնվել է 1918 թ.: 1950-60-ական թվականներին մերձավորարեւելյան հայ սփյուռքի հանրային- մշակութային կյանքի հայտնի դեմքերից մեկն է եղել: Զբաղվել է լուսանկարչությամբ, եղել է հայտնի արվեստագետ-լուսանկարիչ, բազմաթիվ ալբոմների հեղինակ է:
Վերոյիշեալ մտաւորականներին եւ արուեստագէտներին ճաշի ժամանակ կարելի էր հանդիպել Կարթիէ Լաթէնի հայկական երեք ճաշարաններից մէկնումէկում- «Կովկաս», «Եողուրդ Արամ» եւ «Ֆլորիա»: Առաջինը պատկանում էր թիֆլիզեցի Միշա Ազնաւուրեանին, Շարլ Ազնաւուրի հայրը, երկրորդըՙ առաջին պատերազմից առաջ Փարիզ հաստատուած եւ առաջին անգամ մածունը ֆրանսիացիներին ծանօթացնող Արամ անունով մի հայի, որ դժբախտաբար անունը թուրքերէն էր ...
Գայանե Խաչատուրյա՛ն: Միջազգայնորեն ճանաչված հայ նկարչուհի, որը 2008թ. համեմատաբար երիտասարդ, վախճանվեց: Գայանեն ապրում եւ աշխատում էր Թիֆլիսում` հակադրությունների քաղաքում: «Համաշխարհային նայիվ արվեստների հանրագիտարանում» նրա մասին գրված է. «Բնության եւ կյանքի հավերժական հանելուկի վերաբերյալ նրա զարմանքը, ինչպես նաեւ կտավի վրա դա արտահայտելու հնարավորությունը եւ միաժամանակ սեփական շարժմանը հետեւելը խորքում նայիվ են ...
Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության մեջ Ցեղասպանության թեման կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Տասնամյակներ շարունակ գրողը հետեւողականորեն ուսումնասիրելով պատմական փաստաթղթերը, իր ուշադրությունը մասնավորաբար սեւեռելով հետեղեռնյան շրջանի իրադարձություններին, ստեղծել է մեծակտավ դրամատիկական երկեր, որոնք ինքնովի են վերծանել մարդկության պատմության մեջ արձանագրված մեծագույն հանցագործություններից մեկի իրադարձություններն ու փաստերըՙ միաժամանակ մշտաներկա դարձնելով հատուցման ու պատմական արդարության ...
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1926 թվականին, Արշակ Ադամյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից եւ տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային Միության առաջատար նվագախմբերից մեկը: