Այսօրվա իմ զրուցակիցը տաղանդավոր երիտասարդ օպերային երգչուհի Անուշ Հովհաննիսյանն է, որը, ինչպես «Ազգի» նախընթաց համարներում տեղեկացվել է արդեն, մասնակցելով Լոնդոնի արքայական օպերային թատրոնի հայտարարած անցած տարվա երիտասարդական մրցույթինՙ 50 երկրների 360 մասնակիցներից ընտրվել է լավագույն հնգյակի մեջ, եւ աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկումՙ «Քովենտ Գարդենում» աշխատելու հնարավորություն է ստացել:
Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը 2009 թ. իմ հետ կնքեց պայմանագիր` Գուրգեն Մահարու «Թատերգություն» ժողովածուն 2010 թ. լույս ընծայելու մասին: Նույն տարում ժողովածուն` 400 էջ ծավալով, առաջաբանով եւ ծանոթագրություններով պատրաստ էր, ինչի մասին տեղյակ պահվեց հրատարակչությանը: Սակայն տարեվերջին ինձ հայտնվեց, որ ֆինանսական դժվարությունների պատճառով 2010 թ. պետպատվերից... Մնացածը պարզ էր:
Իմ ուսանողական տարիներից, ընթացիկ թեմաներից բացի, հետաքրքրվել եմ մի քանի դերասան-դերասանուհիների (Աստղիկ, Քնարիկ, Արմեն Օհանյան, Կարապետ Գալֆայան, Նիկողայոս Հովհաննիսյան) կյանքով, դերասաններՙ որոնք ստեղծագործական հաջողությունների եւ գնահատության միջեւ եղած հակասությունների պատճառներով մոռացության են մատնվել: Վերոհիշյալ արժանավոր գործիչների մասին հոդվածներ եմ գրել Հայկական հանրագիտարանի համար, իսկ Իզաբելլա Քալանթարի մասին 1984-ին գրածս չտպագրվեց: ...
Տարին դեռ նոր նոր է բոլորել իր կիսաշրջանը, բայց արդեն կարելի է հավաստել, որ 2013 թ. եւս բարեբեր ու առատաձեռն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար: Միմյանց հաջորդեցին նորանոր ձեռքբերումներ, ձեռագրերի նվիրաբերումներ, ամեն մեկը երկար ճանապարհ անցած, ամեն մեկը յուրովի արժեքավոր, ինքնատիպ ու հետաքրքրական: Եթե մի կողմ թողնենք ավանդական ու ...