Սփյուռքահայ շատ մտավորականներին ճանաչելու հնարավորություն (իհարկե, այստեղՙ Հայաստանում) տալիս է նաեւ մեր խմբագրատունը: Հայաստան այցելած նրանց մեծ մասը անհրաժեշտաբար այցելում է «Ազգի» խմբագրատուն, որոնց մեջՙ մեր ժամանակների համար հազվագյուտ նկարագրով բացառիկ անհատներ, ինչպես ֆրանսահայ նկարիչ Ասատուրն է, գրող, գրականագետ Գրիգոր Պլըտյանը, կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, ամերիկահայ հրապարակագիր եւ գրաքննադատ Երվանդ ...
Գրականության Նոբելյան մրցանակը 1995 թվին շնորհվեց իռլանդացի բանաստեղծ, թարգմանիչ եւ անգլերեն լեզվի դասախոս Շեյմուս Հինիինՙ «Քնարական գեղեցկությամբ եւ բարոյական խորաթափանցությամբ հագեցած այնպիսի գործերի համար, որոնք փառաբանում են առօրյա հրաշքներն ու հավերժ կենդանի անցյալը»: Այսպես էին այդ ժամանակ բնութագրել նրա ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 11-ին լրացավ Արա Գուրզադյանի 60-ամյակը: 2003 թ. դեկտեմբերի 1-ին 50 տարին նոր բոլորած նա հրաժեշտ տվեց կյանքին. հեռացավ մեզանիցՙ թողնելով անավարտության, կիսատության կեղեքող զգացում, լքվածության սուր ցավ: Դա պատահեց իր ստեղծագործական տարիների հասուն եւ ամենածաղկուն շրջանում: Կյանքի հանելուկը ինչպես շատ հաճախ, իր պարագայում հատկապես, առեղծվածի նման անբացատրելի մնաց:
1991 սեպտեմբերին Աբրահամ Ալիքեան Փարիզ կը գտնուէր, ուր Ֆրանսահայ գրողներու ընկերակացութեան նախաձեռնութեամբ երեկոյթ մը կազմակերպուեցաւ ամսուն 15-ին, հանդիպումի մը առիթ ստեղծելու համար մոսկուայաբնակ բանաստեղծ-թարգմանիչին հետ: Ներկայ գտնուեցաւ փարիզահայ գրողներէ, անոր գործին ծանօթներէն բաղկացած քանի մը տասնեակնոց հասարակութիւն մը:
1978 թվականի մայիսի երկրորդ կեսին սովետական «Ուկրաինա» մարդատար նավը, չվերթի ճշտությամբ, մտավ Բեյրութի նավահանգիստ: Ոչ մեկ ուղեւոր իջավ նավից Լիբանանի հողի վրա, սակայն «Ուկրաինան» երկար կանգնեց, քանզի բեռնաթափվում էր Սովետական Միությունից Բեյրութի հայ համայնքի համար ուղարկված բեռը: