Թատերական կյանքն իր սովորական հունի մեջ է մտել: Շատ թատրոններ նոր բեմադրություններով են սկսել իրենց նոր թատերաշրջանը: Բնական եւ օրինաչափ մի երեւույթ, որը գոհունակություն է պատճառում ինչպես թատերական գործիչներին, այնպես էլ նորությունների սպասող հանդիսատեսներին: Այս բոլորը վկայում են թատերական կյանքի առողջ գործունեության, ժամանակի հետ համընթաց քայլելու եւ օրվա հուզող հարցերին ...
Անվարան ասենք. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը խիզախման է գնացել, ձեռնամուխ է եղել մի գրական ստեղծագործության բեմադրության, որը, ըստ էության, որեւէ աղերս չունի թատրոնի ոճի եւ ժանրային սեւեռումների, գեղագիտական սկզբունքների հետ: Նորայր Ադալյանն ազգային դրամայում ավանգարդիստականի եւ մոդեռնի հիմնավորողներից է, այսպես կոչված խաղային թատրոնի հիմնադիրներից, որի պիեսներում հոգեբանական ...
Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ` Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան) համերգային ընտրանու թերեւս գագաթնակետը իտալացի հանրահռչակ թավջութակահար Մարիո Բրունելլոյի (Mario Brunello) մենահամերգն էր: Մենակատար թավջութակի հետ ապրված այդ երեկոն այն եզակիներից էր, որ դրոշմվում են մարդու գիտակցական ու ենթագիտակցական բոլոր շերտերում` իմաստության ու լայնախոհության նոր որակներ բերելով իրենց հետ:
20-րդ դարի երաժշտության ամենացայտուն եւ կարկառուն դեմքերից է Արամ Խաչատրյանը: Յուրաքանչյուրիս մանկությունից ծանոթ եւ հոգեհարազատ են «Սուսերով պարը» եւ «Լեզգինկան», «Վարդագույն աղջիկների պարը» եւ «Օրորոցայինը» «Գայանե» բալետից, որոնք որքան էլ լսես` ընկալվում են թարմ, առինքնող եւ նորովի: Հայկական ազգային պարերգային ցայտուն ելեւէջներով եւ ռիթմերով, գունեղ հնչերանգներով հագեցած «Գայանե»-ի երաժշտությունը փառք ...
Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրության «Փարաջանով» կինոնկարըՙ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի բեմադրությամբ, այսօր հաջողությամբ շրջում է միջազգային կինոփառատոներով, Ուկրաինայի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը: Երեւանցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել այն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակմանը:
Ինչպես է ապրում ամեն բացվող նոր օր արվեստագետը, ինչպես է նա տեսնում անվերջ տեղի ունեցող նոր փոփոխությունների ապագան, ինչպես են արձագանքվում դրանք իր ներսում, երբ թվում է աշխարհին բնավ չի դիպչում, ու թվում էՙ արտաքին աշխարհը նրա արվեստի մետաֆիզիկական էության հետ կապ չունի եւ ներգործություն չունի: Արտո Չաքմաքչյանի արվեստի առանձնահատկությունը ...
Իր ներկայութիւնը ինքնին երեւոյթ մըն էր Պէյրութի մշակութային եւ ընկերային կեանքէն ներս: Իր զօրաւոր անհատականութեան դրոշմը կարելի չէր անտեսել: Հոն ուր լճացում կար կամ թերացումՙ իր ընդվզումի ձայնը անպայման կը հնչէր: Եւ ասիկա ոչ միայն իր լրագրողի հանգամանքով, այլեւ կեանքի, առօրեային հոլովոյթին մէջՙ որէպէս նկարագրի էական երկրորդ բնութիւն: Անհանդուրժող էր ...