RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2013-06-01 > #011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013



Խոնարհում

Տեղադրվել է` 2013-06-29 00:57:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 740, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ

Աբրահամ Ալիքեան ապրեցաւ աքսորը իր բոլոր ձեւերուն մէջ, քանի կատարեց անհաւանական վերադարձի փորձը երկիր: Եւ ճանչցաւ իր տեսակին մէջ իւրայատուկ ողբերգութիւնը: Հաստատեց որ «ա՛լ հայրենիք է միակ Աքսորն այսօր, ու վաղը, ու միշտ, ամէնո՛ւր»: Հարցումը մնաց անպատասխան. «Իրա՜ւ, ո՞ւր փախչիլ...»

Քիչեր զինք կարդացին:

Ծղրիթը լսելու համար... ականջ պէտք էր:

Կամայ, ակամայ իրագործեց «անիծեալ ստուերի» ճակատագիր մը:

Եթէ ամէն վաւերական բանաստեղծի հետ լեզուն ինքզինք կը յօրինէ, ամէն իսկական բանաստեղծի մահով կը կորսցնէ շերտ մը ինքն իրմէ:

Ա. Ալիքեանի անհետացումը այս սուգն է որ կը նորոգէ մեզի:

Փարիզ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ