ԺԱՆՆԱ ԿՈՒՅԱՎԱՅԻ ԽՈՍՔԸ Զարմանալի զգացողություն է կարդալը... բայց ի՜նչ կարդալ, այլ մատները սահեցնել տեքստի բառերի վրայով, քո հեղինակած տեքստի, որը կատարելապես ուրիշ տեսք ունի, որովհետեւ թարգմանվա՜ծ է հայերեն: Սիրելիներս, հիմա ես գիտեմ` ինչպես է գրվում Ժաննա Կույավա անուն ազգանունը հայերեն տառերով, տեսնո՞ւմ եք... ահա այն` ԺԱՆՆԱ ԿՈՒՅԱՎԱ... «Ցավի մասին, որ հատիկի նման ծլել է մաշկի տակ»,- այսպես էր կոչվում իմ հոդվածը հայ արձակագիր Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի մասին: Հիմա հայերը կարդում են այդ հոդվածը: Մեզ մոտ` Ուկրաինայում հավանաբար գրքերի մասին գրականագետների կամ ընթերցողների հոդվածները այնքան էլ ճանաչում չեն գտնում, ինչպես որ Հայաստանում է: Օրերս իմ հոդվածը, բացի «Ազգ» թերթից, տեղ է գտել նաեւ «Լուրեր.am» ինտերնետային թերթում: Եվ ահա առաջին իսկ օրը հոդվածը կարդացել է ավելի քան 1000 ընթերցող... «Դու ինչպե՞ս ես կարողացել գոհացնել հայ ընթերցողին»,-հարցրեց ինձ Ուկրաինայում ապրող իմ լավ բարեկամը: Իսկ հոդվածի տակ կար այսպիսի մեկնաբանություն. «Հետաքրքիր է», որը ուկրաիներեն նշանակում է. «Արդեն հետաքրքիր է»: Դա ինձ շա՜տ է ոգեւորում... |