RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 21:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1027, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՍՊԻՆ» ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

Գերմանիայում ապրող թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպին» ֆիլմը Գերմանիայում եւ ապա նոյեմբերի 7-ին Ֆրանսիայում ցուցադրվելուց հետո դեկտեմբերի 5-ից հավանաբար կհայտնվի Թուրքիայի հետեւյալ քաղաքներիՙ Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի, Անթալիայի եւ Էսկիշեհիրի կինոթատրոնների էկրաններին, տեղեկացնում է Փարիզից անկախ լրագրող Ժան Էսքիյանը :

«Սպին» էպիկական կինոպատում է հայերի Ցեղասպանության մասին: Նազարեթ Մանուկյանի գլխավոր դերը ֆիլմում կատարում է ֆրանսա-ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Մահմեդականությունն ընդունելը մերժելուց հետո Նազարեթը հայտնվում է աշխատանքային ճամբարում, որտեղից փախուստի փորձ կատարելիս վզին դանակի հարված է ստանում (այստեղից էլ ֆիլմի անվանումըՙ «Սպին») եւ որպես մահացած ընկնում գետնին: Նրան փրկում է Մեհմետը, բայց նա կորցնում է խոսելու ունակությունը: Մղձավանջային օրեր ապրելով նա շարունակում է փնտրտուքները գտնելու կնոջն ու երկու դուստրերին: Սկսվում է նրա ոդիսականը, որը նրան տանում է նախ Ռաս էլ-Այն, ապա Հալեպ, Կուբա եւ ի վերջո Մ. Նահանգներ:

Պատմությունը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Մուրիել Միրաք-Վայսբախի հոդվածի, տխուր է, սրտաճմլիկ, բայց իրական: Եվ դրանում է ֆիլմի գեղարվեստական արժանիքը: Թուրք ռեժիսորը Համբուրգում է ծնվել 1973 թվին եւ մեծապես օգտվել գերմանացի ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստի մասնագիտական խորհուրդներից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ