Կինոարվեստի հայրերից մեկիՙ մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի (1897-1987) կյանքը եւ ստեղծագործությունը մոտ կես դար է, ինչ գտնվում է տարբեր երկրների հետազոտողների ուշադրության կենտրոնում: Նրա վերաբերյալ հրապարակում են առնվազն չորս անգլերեն (Թոմ Միլն, Մարք Սփերգել, Դեյվիդ Լուրսեն, Ջոզեֆ Հորովից), երկու իտալերեն (Չեզարե Կաստելլո, Ալեսանդրո Պիրոլինի) աշխատություններ եւ մեկական ֆրանսերեն (Պիեռ Բերտոմյո), ...
Ձմեռուան եղանակի ամենէն ցուրտ օրուան` փետրուար 19 Նիւ Ճըրզիի Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցւոյ սրահը հաւաքուած էր գրասէր ու երաժշտասէր հասարակութիւն: Հաւաքին դրդապատճառը` Գրիգոր Փիտեճեանի հեղինակութեամբ վերջերս լոյս տեսած գիրքը ( «Ազգ»-ը ժամանակին գրախոսել է սույն գիրքը - Ծ.Խ. ), որ նուիրուած է 19րդ դարու վերջին ...
Հոդվածը նվիրվում է հոգեւոր մշակույթի երախտավոր, բարձրարվեստ թարգմանիչ, գրականագետ, գրաքննադատ, վաստակաշատ դասախոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի աշխարհական մերձավորագույն գործակիցներից մեկի, 40 տարվա գիտական քարտուղար, թարգմանիչ, պարոն Պարգեւ Շահբազանի ծննդյան 95-ամյա հոբելյանին:
Մոնրեալում լույս տեսնող ՀՅԴ «Հորիզոն» թերթից քաղվածաբար վերատպում ենք հարցազրույց կանադահայ կոմպոզիտոր ՊԵՏՐՈՍ ՇՈՒԺՈՒՆՅԱՆԻ հետ, որ վերջերս ավարտին է հասցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ավելի ճիշտՙ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված իր «Վերահառնումի Ս. Պատարագ» ստեղծագործությունը: Անշուշտ, մինչեւ ունկնդրելը անկարելի է որեւէ կարծիք հայտնել նոր ստեղծագործության մասին, սակայն կարծում ենք, որ մեծատաղանդ ...
ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ-ORER.EU- Շվեցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի ստեղծագործությունները փետրվարի 22-ին առաջին անգամ հնչեցին Պրահայի Սուրբ Սիմոնի եւ Յուդայի եկեղեցումՙ Զլինի Բոհուսլավ Մարտինուի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Դավիթ Շվեցի ղեկավարությամբ: Կատարվեցին նվագախմբի համար Էպիտաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թավջութակի ու նվագախմբի համար եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Երրորդ սիմֆոնիա ռեքվիեմ 1915»-ը: Վերջին երկու ստեղծագործությունները կատարվում ...