Առաջին անգամ հայ իրականության մեջ փորձ է արվում մեր պատմական հայրենիքի մասին համակողմանի, հանրագիտարանային տեղեկություններ ամփոփել առանձին գրքաշարով: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հրատարակության է պատրաստվում «Հայաստանի պատմություն» խորագրով 36 հատորյակը: Գրքաշարի առաջին հատորը նոր է դուրս եկել տպարանից, եւ ներկայացնում է Հայոց ձոր գավառը: Հայկ ...
Մոնրեալի համալսարանի համեմատական գրականագիտության դոկտոր Նելլի Հոջիկյանը «Harmattan» հրատարակչությունում լույս տեսած իր աշխատության մեջ ընթերցողին առաջարկում է հայոց հետեղեռնյան մշակույթը քննության առնել կանադահայ նշանավոր կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի անընդհատական փոխանցման արվեստի ուսումնասիրության միջոցով:
Դեռեւս մանուկ հասկանում դաշնամուրի առաջին դասերն ստանալով երաժիշտ հորից, ապա ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող, Պոլ դե Սեննեվիլի «Ballade Pour Adeline» ստեղծագործությամբ հայտնի դարձած, աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը եկել է Հայաստան հուզելու նաեւ հայ հանդիսականին:
Վերջին ժամանակներս որոշակի հետաքրքրություն է առաջացել Կոստան Զարյանի անձի եւ գրականության հանդեպ: Գրողի ճշգրտված կենսագրությունը տակավին շարադրված չէ, չկա նաեւ իր կենսամատենագիտությունը:
«Ազգ»-ի նախորդ համարում ներկայացրինք «Utopiana.am» կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող մեր հարցազրույցը կազմակերպության համահիմնադիր Աննա Բարսեղյանի հետ: 2010թ-ից պլատֆորմը նախագահում է Նորա Գալֆայանը, որի հետ հետ մեր զրույցը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Պարուհի, պարուսույց եւ պարաստեղծ Նելլի Կարապետյանի գործունեությանը հետեւում եմ 1998 թվականից ի վեր: Արվեստագետ ընտանիքի զավակ Նելլին ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, 1982-ին ընդունվել պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժանմունքում: 19861995 թթ. հանդես է եկել հայ բեմական պարի երախտավոր Ազատ Ղարիբյանի հիմնած «Կռունկ» ժողովրդական պարի ...
Ֆրանսահայ ճանաչված դերասան, ռեժիսոր, Իրինա Բրուք ընկերության հիմնադիր անդամ եւ Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերայի ֆրանսերեն տարբերակի հեղինակ Ժիրայր Փափազյանը պատրաստվում է նկարահանել Օլիվիե Մարշալի արդեն մրցանակակիր «Բրաքո» («Braquo») հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: