Նաիրյան երգիչ Վահան Տերյանի այս ամենաբնութագրիչ նկարը, որ տեսնում եք, իրականում անտիպ է եւ երկար ժամանակ մնացել է ծածուկ: Պատճառն այն է, որ այստեղ երեւում է մեզ անծանոթ, աշնանային վալսից հեռու մի ազգային գործիչ, որն ուներ կտրուկ դիրքորոշումներ, սուր գնահատականներ, անվախ ելույթներ: Կարճ ասածՙ այստեղ «էն խեղճ, վիզը ծուռ Տերյանը ...
Հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսի պրեմիերան օրեր առաջ տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Ձեր աստվածը փողն է» անվամբ, որն արժանացավ հանդիսականի բուռն ու դրական գնահատականին:
Ֆրանսիայի Կանն քաղաքում հունիսի 5-8-ը տեղի կունենա աշխարհի կարեւորագույն միջազգային փառատոններից մեկը` MIDEM-ը, որում Հայաստանն այս տարի հանդես կգա պաշտոնական հյուրի կարգավիճակով
Նյու Յորքի «Նկարչուհիների ազգային ընկերակցության» (NAWA) պատկերասրահում մարտի 5-ից մինչեւ այսօրՙ մարտի 27-ը գործում էր լոսանջելեսաբնակ տաղանդավոր նկարչուհի, քանդակագործուհի Սիրուն Երեցյանի «Գոյություն ունեմ» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նրա արվեստը երկու հակադիրՙ գեղեցիկի եւ տառապանքների աշխարհների արտացոլումն է: Առաջիններին նա կոչում է «արեւաշող», երկրորդներինՙ «լուսնաշող» գործեր: «Արեւաշողները» հարուստ ներկապնակ ունեն, վառ ...
Մարտի 19-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Արեւավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնը, որը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից որպես առանձին ծրագիր եւ մեկնարկել նույն թվականի ապրիլի 1-ին` հումորի միջազգային օրվան ընդառաջ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել երգիծանկարչությունը որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղ: Սկսած հիմնադրման օրից, փառատոնը հանդես ...
Վերջին անգամ ես նրա հետ հանդիպել եմ Կրեմլյան պալատում, 1991 թվականին: Մենք այն ժամանակ ԽՍՀՄ պատգամավորներ էինք: Այսօրվա պես հիշում եմ, որ նրան նվիրեցի իմ «Դիմակայություն» գիրքը Հայաստանի երկրաշարժի մասին: Սպիտակի դասերի մասին (ի դեպ, այդպես վերնագրվեց երկրորդ հրատարակությունը): Վալենտինն իմ ներկայությամբ սկսեց թերթել ողբերգական լուսանկարներով առատորեն պատկերազարդված գիրքը: Ժամանակ ...
Ծննդյան ութսունվեցամյակի առթիվ Փարիզի իր «Ատելյե Բլո կլեր» ստուդիայում վերջերս բացվել է գեղարվեստական լուսանկարչության վարպետ ամերիկահայ Ռիչարդ Բալլարյանի «Միջերկրականյան նավահանգիստ-վերջնակայաններ» խորագիրը կրող ցուցահանդեսը, տեղեկացնում է Տիգրան Ասատրճյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:
Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակի առթիվ, Լիբանանում Հայաստանի դեսպանատան հովանավորության ներքո եւ Մախզումի հիմնադրամի համագործակցությամբ համալսարանի Մաթոսյան պատկերասրահում մարտի 19-ից 25-ը հյուրընկալվել է Երեւանից «Բարձր արվեստ» գեղարվեստական կենտրոնը, տեղեկացնում է Միրա Յարդումյանի հաղորդագրությունը:
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ բեմադրվեց «Անավարտ» (Unsettled) պարային ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պարի միջոցով հայ, թուրք եւ ամերիկացի պարողները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության դեպքերը, գաղթի ճանապարհն ու հանգեցին եզրակացության, որ պետք է ապրել խաղաղության մեջ, միասնական ու առանց թշնամության: (Շա~տ կուզենայինք): Ներկայացման ընթացքում պարողներից ...
Սերնդակիցներիս նման մեծացել եմ աշխարհից երկաթավարագուրված խորհրդային միջավայրում եւ «Նեմեսիս» գործողության մասին դպրոցում կամ դասագրքերից չեմ իմացել: Քանի որ «Սովետի ժամանակ» դրա մասին ոչ գրում էին, ոչ լուսաբանում, ուստի տեղեկացա կոմունիստ պատմաբան հայրիկիս խիստ զգուշավոր եւ շատ փոքր չափաբաժիններով մատուցած տեղեկություններից, իսկ տարիներ անց` Հանրային գրադարանի հատուկ ֆոնդերում պահվող սակավ ...
Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը հրատարակել է քաղաքագիտության դոկտոր Կայծ Մինասյանի երկու նոր գրքերըՙ «Հայեր. ձերբազատման ժամանակը» եւ «3000-ամյա հայ պատմագրություն. նշագրել ժամանակն ու տարածությունը»: Հեղինակի բազմագիտակության դրոշմը կրող երկու գրքերը փորփրում են հայերի ինքնության խորքերը եւ չսպիացած վերքերը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա իր պաշտպանական խոսքում հորդորում է գլուխը ...