Սովետական տարիներին մեր երկիրը կինոյի մասին օրենք չի ունեցել, բայց գրաքննությունը, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնը մշտապես վերահսկել են ոլորտը: Համենայն դեպս, ոչ ոք չի կարող փաստել, թե այն ժամանակ ամեն տեղից վեր կացողը կարող էր ֆիլմ նկարել: Չհամակարգված ու տարերային կինոասպարեզն այսօր ինքնակազմակերպման ունակություն չունի. ոլորտի մարդիկ պարբերաբար բարձրաձայնում ...
«Ազգ»ը վերջին տարիներին քանիցս անդրադարձել է Փարիզի Հայկական թանգարանի ճակատագրին: 2011 թ.ից ի վեր այն չի գործում եւ այժմ ցուցանմուշները, որոնց շարքում կան սակավ, բայց մեծարժեք ձեռագրեր նաեւ, գտնվում են անմատչելի պահոցներում:
Փետրվարի վերջին, Նյու Յորք նահանգում 84 տարեկան հասակում մահացավ ամերիկահայ դերասան Ռիչարդ (Դիք) Բաքալյանը: Հեշտ մտապահվող նրա խստահայաց դեմքը բազմիցս գործածվել էր հոլիվուդյան բեմադրիչների կողմից հատկապես 19501960-ական թվականներին: Դերասանի կինոկերպարները կազմում են հիմնականում բացասական հերոսների մի «համաստեղություն»ՙ ամեն տեսակի գանգստերներ, կողոպտիչներ, նաեւ պատերազմական ֆիլմերի (հակա)հերոսներ: Իր կարիերայի սկզբում նա հիմնականում ...
Գաֆեսճեան արվեստի կենտրոնում երեկ մեկնարկեց «Հիշողության հայացք» կատարողական արվեստների փառատոնը, որի ընթացքում մշակութասեր հանրությանը կներկայացվի երաժշտական հիբրիդ պերֆորմանսներ` ժամանակակից պար, երաժշտություն, դրամա, վիդեո արտ, ստվերարվեստ, բուրմունքի եւ լույսի արվեստ:
Անցյալն ու ներկան երբեմն այնպես են զուգահեռվում, կողք կողքի ապրում, ասես այդ անցյալը ոչ թե հիշողության վերապրում է, այլ ներկայի մեջ շարունակվող շոշափելի զգացում: Այսպիսի տպավորություն ստացա հրապարակագիր, գրող Արտակ Վարդանյանի հետ մեկ-երկու ժամվա զրույցից: Քաղաքային կյանքի, աշխատանքային իր մթնոլորտի մի անկյունում կարծես միշտ ներկա է ...
Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ դիզայներ-մոդելավորող, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի դասախոս Վահան Խաչատրյանի «Հայաստանի գանձեր» աշուն-ձմեռ 2015-2016 հագուստի հավաքածուի ցուցադրությունը: Նման ցուցադրությունը իր ձեւի մեջ նորույթ է բուհական համակարգում: Հավաքածուն մինչ Հայաստանում ցուցադրվելն արդեն ներկայացվել է աշխարհի մի շարք քաղաքներումՙ ...
Երեւան, ապրիլ 7, 2015 - Ապրիլի 14-ին ՆՓԱԿ-ում բացվելու է հայ ժամանակակից արվեստագետների խմբական ցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին։ Ցուցահանդեսի համադրողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի 6-րդ սիմֆոնիանՙ «Ողբերգական»: