RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 915, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՆՓԱԿ-ՈՒՄ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ

Երեւան, ապրիլ 7, 2015 - Ապրիլի 14-ին ՆՓԱԿ-ում բացվելու է հայ ժամանակակից արվեստագետների խմբական ցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին։ Ցուցահանդեսի համադրողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը:

Ցուցահանդեսի համար հրատարակվել է բաց հրավեր, որին ընդառաջել են մի քանի տարիքային սերնդների 39 ժամանակակից արվեստագետներ:

Ցուցահանդեսի խորագիրն էՙ «Այլեւս երբե՛ք» , իսկ ենթախորագիրըՙ «Անցավ 100 տարի, ոգեկոչելով անցյալը, կերտե՛նք ապագան» : Խորագրերը մեկնաբանության կարիք չունեն: Պետք է, համենայնդեպս արձանագրել, որ բաց հրավերում հստակորեն շեշտվել է, որ «Միջոցառումը, համաձայն նփակյան ավանդույթի զերծ է մնալու ամբոխավարական արտահայտություններից» :

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները բազմաբնույթ են. կան աշխատանքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ցեղասպանությանը, ոմանք ունեն ավելի վերացական եւ այլաբանական կապ նյութի հետ, եւ վերջապեսՙ ներառված են աշխատանքներ, որոնք պարզապես այսօր կատարած ստեղծագործություններ են: Այսպիսով ստացվել է ժամանակակից արվետի որոշակի ընդհանրական համայնապատկեր, որը նաեւ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը:

Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատրաստվել են հատկապես այս ցուցահանդեսի համար, իսկ որոշները նախապես ստեղծված գործեր են, որոնք արվեստագետի տեսանկյունից որոշակիորեն առնչվում են ցուցահանդեսի նյութին:

Ցուցահանդեսում ներառվել է վավերագրական լուսանկարների մի շարք, որը ներկայացնում է այսօր Միջին Արեւելքում եզդի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանությունը: Այս հատվածը ուղղակիորեն կապվում է ցուցահանդեսի «Այլեւս երբե՛ք» խորագրինՙցեղասպանության դատապարտմանն ու ավելին, նրա համաշխարհային մակարդակով կանխարգելմանը:

Ամփոփումՙ

Անցյալը ողբալու փոխարեն ոգեկոչում ենք այն եւ մեր հայացքն ուղղում ենք դեպի նորը, դեպի ապագա:

«Այլեւս երբե՛ք» կարգախոսն ընդունում ենք որպես մեկնակետ եւ այս ցուցահանդեսով միանում ենք հասարակական խնդիրներինՙ բիրտ ուժով վերաբերվելու դեմ պայքարող համաշխարհային շարժումներին:

Փորձում ենք, մեր ուժերի սահմանում, թեկուզ սահմանափակ, միանալ մարդկային արհավիրքների դեմ պայքարին եւ դրանց կասեցման գործընթացին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ