RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ. ՄԱԼԵՐԻ «ՈՂԲԵՐԳԱԿԱՆ» ՍԻՄՖՈՆԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի 6-րդ սիմֆոնիանՙ «Ողբերգական»:

Գուստավ Մալերը 1904-ի ամռանն իր նամակներից մեկում, անդրադառնալով թիվ 6 սիմֆոնիային, գրում է. «Վեցերորդս պատրաստ է: Կարծում եմ ինձ հաջողվեց: Հազար անգամ բաստա...»:

Դիրիժոր եւ մալերյան երաժշտության մեծ գիտակ Վիլեմ Մենգելբերգը, իր կարծիքը հայտնելով 6-րդ սիմֆոնիայի մասին, ասել է. «Դրանում ձայնի միջոցով փոխանցված է հսկայական ցնցող ողբերգություն, սարսափելի աղետի պայմաններում զոհված հերոսի տիտանական պայքար»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատահական չէ ընտրված Մալերի «Ողբերգականը». «Ապրիլին այլ ստեղծագործություն չէր կարող ներկայացվել: «Ողբերգականն» ունի թեմատիկա, եւ այս համերգը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն է»:

Սերգեյ Սմբատյանը նկատեց նաեւ, որ Մալերի 6-րդ սիմֆոնիան երաժշտական աշխարհի ամենաբարդ սիմֆոնիկ ստեղծագործություններից է, եւ նվագախումբը մշտապես դրական լիցքեր է ստանում բարդագույն գործերը հաղթահարելուց:

Նա նաեւ ընդգծեց, որ Երիտասարդական նվագախումբն այսուհետեւ ավելի հաճախ կանդրադառնա Մալերին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ