Գույժը Բեյրութից էր, տակավ նոսրացողՙ երբեմնի բարգավաճ, մտավորական հզոր լիցք ունեցող մեր գաղթօջախից. 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ, ուսուցիչ, մշակութային եւ կուսակցական գործիչ Պեպո Սիմոնյանը: Նա վերջին մոհիկաններից էր սփյուռքահայ մտավորականների երկրորդ սերնդի: Վավերական գրող, գրականագետ, բազմամյա ուսուցիչ էր, հռչակավոր Սահակյան վարժարանի տնօրեն, Նոր սերունդ մշակութային միության եւ ...
«Ազգի» մարտի 20-ի համարում տեղ գտած «Մեծ եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունըՙ մարտ ամսվա գիրք» նյութում նշված է. «Նույն թվականին (1918-ին - Ա. Բ.) էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ ...
Երաժշտության դադարից հետո ներսումդ լսվող ձայնը նոր բացված տարածության արձագանքն է, որ ուզում ես երկար պահել, որովհետեւ զգացմունքի հագեցվածությունը ստեղծում է նոր իրականություն, որի ունկնդրումը մերձեցնում է քեզ մեկ այլ ճշմարտության: Երբ դահլիճը լքում է քեզ, երբ երաժիշտներն ու դիրիժորը լքում են բեմն ու գործիքները, քիչ առաջվա ձայները` հնչյունը, մեղեդին ...
Ցեղասպանության վավերագրերը դարձել են գեղանկարների, գրաֆիկական աշխատանքների ու քանդակների թեմա: «Պատասխանՙ 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է տվել Մեծ եղեռնի ականատեսների գրավոր վկայությունների հիման վրա գեղարվեստական գործեր ստեղծել: Հրավիրվել է մասնագիտական հանձնաժողով, որի անդամները մրցույթի եզրափակիչ փուլում առանձին-առանձին ներկա են եղել աշխատանքների փակ ցուցադրությանն ու գնահատել ...
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն արդեն անցյալում է, որն այս տարի նվիրված էր Սոս Սարգսյանի 85 ամյակին: Այս տարի լավագույն երիտասարդ դերասանուհիներն երկուսն էինՙ Սիրանուշ Լազյանն ու Անի Ղազարյանը: Բացառություն չեղավ նաեւ լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում, այստեղ հաղթողները եւս երկուսն էինՙ Նարեկ Հայկազյանն ու Արմեն Քուշկյանը: Լավագույն երիտասարդ բեմադրիչ ճանաչվեց հանրության կողմից ...
Լոնդոնի Հայ տանը Թեքեյան խնամակալ մարմինը (թրասթ) կազմակերպել էր երաժշտության եւ պոեզիայի երեկոՙ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի ծննդյան 75-ամյակին: Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Լոնդոնի հայ համայնքի ականավոր գործիչներ, ԹՄՄ «Կոմիտաս» երգչախմբի անդամներ, այլ հյուրեր:
Երեւանի «ՎՄՎ-Պրինթ» հրատարակչությունը 2014 թ. տպագրել է «Օրհնյալ ծնունդներ Լոռի աշխարհի» խորագրով գիրքը, որի հեղինակը ճանաչված հրապարակագիր, վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանն է, խմբագիրըՙ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխ. խմբագիր Տիգրան Ֆարմանյանը :