RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1304, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՍԻՐՈՒՆ ԵՐԵՑՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ. Ծ.

Նյու Յորքի «Նկարչուհիների ազգային ընկերակցության» (NAWA) պատկերասրահում մարտի 5-ից մինչեւ այսօրՙ մարտի 27-ը գործում էր լոսանջելեսաբնակ տաղանդավոր նկարչուհի, քանդակագործուհի Սիրուն Երեցյանի «Գոյություն ունեմ» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Նրա արվեստը երկու հակադիրՙ գեղեցիկի եւ տառապանքների աշխարհների արտացոլումն է: Առաջիններին նա կոչում է «արեւաշող», երկրորդներինՙ «լուսնաշող» գործեր: «Արեւաշողները» հարուստ ներկապնակ ունեն, վառ գույներ եւ կենսալի տարրեր են պարունակում, իսկ «լուսնաշողները» հիմնված են պատմական եւ անձնական փորձառության վրա, եւ ներառում են Հայոց ցեղասպանության, անապաստան կյանքի, հիվանդության եւ ինքնահաստատման տարրեր:

Սիրունը ծնվել է 1951-ին Բեյրութում գտնվող «Տիրո» փախստականների հյուղավանում: Հայրը ցեղասպանությունը վերապրողներից է եղել, ով անցնելով Սիրիայի անպատներով հաստատվել է Բեյրութում: Վախճանվել է, երբ Սիրունըՙ հինգ զավակներից երկրորդը, ընդամենը 17 տարեկան է եղել: Նրան է վիճակվել ընտանիքի ապրուստը վաստակելու հոգսը: Բայց ցավալիորեն 2012-ին վարակվել է «ALS» կամ «Լու Գերիգի» (նեյրո-ապասերում) հիվանդությամբ, որը դժվարացնում է շնչառությունը, խոսելը եւ կուլ տալը: Սակայն այդ ծանր իրավիճակը երբեք չի ընկճել նրան եւ նա կամքի ուժով շարունակել է կատակներ անել եւ ստեղծագործել: Գեղարվեստի բնագավառում բակալավրի աստիճան է ստացել 1985-ին Օտիս-Պարսոնս արվեստի ինստիտուտից: Հեղինակ է երեք գրքերիՙ «Սիրուն Երեցյան» իր անունը կրող արվեստի գրքի, «Բառակերտում եւ սեւ նստարանի խոստովանություններ» խորագրով բանաստեղծությունների հատորի եւ «Սիրուն տառեր: Հայկական զարդարուն սկզբնատառեր» գլուխգործոցի, որը ներշնչանքի աղբյուր էր ծառայել այս տարվա ամերիկյան 126րդ տարեկան վարդի շքերթին առաջին անգամ մասնակցող ամերիկահայերի մրցանակակիր «լաստանավի» ձեւավորմանը:

Նրա հանգուցյալ ամուսինը Հարութ Երեցյանն էր, Փասադենայի «Ապրիլ» գրատան տերը, որ հրատարակում էր «Ապրիլ» ամսաթերթը: Գրատունն ու խմբագրությունը Լոս Անջելեսի շրջանի մտավորականների կենտրոնն էր: Նույն քաղաքում Սիրունն ունի գեղեցիկ պատկերասրահ:

2014-ին Գլենդեյլի քաղաքային իշխանությունները նրան մրցանակի են արժանացրել խիզախորեն պայքարելու եւ ստեղծագործելու համար:

«Նկարչուհիների ազգային ընկերակցությունը» հիմնադրվել է 1889-ին, որպես «Կանանց արվեստի ակումբ», սակայն 1941-ին վերանվանվել է: Նպատակն է խրախուսել Մ. Նահանգներում գործող կին արվեստագետներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ