Սովետական քաղաքացիներըՙ հատկապես ավագ ու միջին սերունդը, Մեծ եղեռնի, ազատագրական պայքարի, վրիժառության ու պահանջատիրության մասին լավագույն դեպքում շշուկներ լսած կլինեն: Իսկ «Գործողություն «Նեմեսիս» արտահայտությունը հազվադեպ է շրջանառվել ու պարզաբանվել: «Նեմեսիսի» մասին սկսեցինք խոսել, հիշել բոլորովին վերջերս: Մինչ այդՙ կար լեգենդ հիշեցնող կցկտուր պատմություն, որը նաեւ հայտնի երգի թեմա է դարձելՙ ...
Հայկական մշակույթի, պատմության ու քաղաքակրթության հանրահռչակումը միջազգային հարթակների միջոցով արդյունավետ ու նպատակային է: Հայաստանը զբոսաշրջության կենտրոն չէ, հետեւաբար ջանում է պատուհան գտնել դեպի արտաքին աշխարհ: Արեւմուտքի համար Արեւելքն էկզոտիկա է. աշխարհի խոշորագույն թանգարանները ժամանակ առ ժամանակ թարմացնում են այն ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են Արեւելքի մշակույթն ու քաղաքակրթությունը: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» ...
Փետրվարի 27-ին Վ. Թեքեյան մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ֆրանսիացիներ Ժ. Բ. Ջիանի եւ Ժան Վարուժանի «Նեմեսիս գործողությունը» գրքի շնորհանդեսը նվիրված Սողոմոն Թեհլիրյանին: Ձեռնարկը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների լայն շրջանակներում, նաեւ մեծ թվով հեռուստալրագրողների մոտ:
Շարունակում ենք մեր անդրադարձըՙ անկախ Հայաստանում ստեղծված այլընտրանքային արվեստի կրթության եւ ցուցադրության կենտրոններին: Այս անգամ կանդրադառնանք Utopiana.am կազմակերպությանըՙ որի ձեւաչափը շատ յուրօրինակ է: Մեր անդրադարձը Utopiana.am-ին բաղկացած կլինի երեք հատվածներիցՙ ներառելով երկու հարցազրույց առաջինը զրուցել ենք կազմակերպության հիմնադիր եւ մինչ 2013թ նախագահ Աննա Բարսեղյանի հետ: Մեր երկրորդ, շարունակող հարցազրույցը տեղի ...
Ժամանակների գաղափարական-հավատամքային բացակայության պայմաններում անցյալի ժառանգությունը իհարկե կարող է դառնալ ներշնչման աղբյուր, ուսուցանել, միաժամանակ վերհիշեցնել մոռացության մատնվող անձանց ու արժեքներ: Այդ արժեքները այսօր ժամանակավրեպ, արխայիկ են թվում, սակայն դրանց անհրաժեշտության դեպքում լուծումը դժվար չէ գտնել` դիմել անցյալի մտավոր ժառանգությանը, անցյալի գաղափարակիր անհատներին (փառք Աստծո, լի ու լի են, մենք էլ ...
Հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությունը չափազանց դժվարին եւ միաժամանակ հետաքրքրական բնագավառ է, որը պահանջում է նաեւ գրաբարի, միջին հայերենի, բարբառների իմացություն: Թերեւս այս է պատճառը, որ մեզանում միջնադարագիտությունը սկսել է նահանջել, սակայն տագնապը փարատողներից մեկն էլ Հենրիկ Բախչինյան միջնադարագետն էՙ համեստ, աշխատասեր, տաղանդավոր գիտնականը, որի ապրած կյանքը եւ կատարած գործը իսկական ...
«Համոզված եմ, որ մեր էկրանների եւ տեսախաղերի վրա ցուցադրված վայրագությունը ծնում է վայրագություն եւ չարության դրսեւորումներ մեր առօրյա հարաբերություններում: Շատ ֆիլմեր նաեւ անտարբերություն են սերմանում», նշում է ճանաչված մրցանակակիր դերասանուհի, ֆիլմարտադրիչ եւ «Socially Relevant» (SR) կինոփառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նորա Արմանին:
Միշն Վիեխոյի (ԱՄՆ) իր տանը երիկամի երկարատեւ հիվանդության հետ համառ պայքարից հետո 66 տարեկանում վախճանվել է արեւելյան ուդ երաժշտական գործիքի վարպետ նվագող Ջոն Բիլեզիկչյանը: Նա ելույթներ էր ունեցել եւ ձայնագրություններ կատարել համաշխարհային ճանաչման արժանացած արվեստագետներիՙ Լեոնարդ Քոհենի, Լիթլ Ռիչարտի, Լուիս Միգելի, Ռոբերտ Պալմերի եւ Պլասիդո Դոմինգոյի հետ: Նրա ուդի նվագակցությունը ...
Հետվիրահատական բարդություններից Սաութ Նասսո համայնքային հիվանդանոցում (Օշնսայդ, Լոնգ Այլենդ, ԱՄՆ) 87 տարեկանում վախճանվել է «Հայկական Ումա Սումաքը» հորջորջումին արժանացած հայտնի սոպրանո Անիտա Դարյանը (Իսկենդերյան): Հիսուն երկար տարիների ընթացքում նա ելույթներ էր ունեցել Նյու Յորք քաղաքի Օպերայում, Ֆիլհարմոնիայում, Լեոնարդ Բեռնստայն կենտրոնում, Քլիվլենդի, Լոս Անջելեսի սիմֆոնիկ երաժշտական կենտրոններում եւ այլուր:
«Ֆրեզնո Բի» պարբերականում Ռոն Օրոզկոն գրում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ Ֆրեզնոյի արվեստի թանգարանում հունվարի 23-ին բացված «1915-2015: Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ ապրիլի 26-ը: Ցուցահանդեսը առաջինն է բազմաբնույթ միջոցառումներից, որոնք նպատակ ունեն իրազեկելու օտար հասարակությանը հայերին պատուհասած ողբերգության մանրամասնություններին: