Մեր արվեստային միջավայրում իր գեղագիտական մտածողությամբ ու ճաշակով անշուշտ ինքնահատուկ է Մարտին Միքայելյանը` արվեստաբան, նկարիչ, թանգարանային գործի գիտակ: Այդպես է, քանի որ աշխատանքային գործունեության 25 տարիներն անցել են այս ասպարեզում, 15-րդ տարին է տնօրենն է Ջոտտոյի տուն-թանգարանի, դրանից առաջ 7 տարի տօրենն է եղել Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի, տարբեր տարիների ...
Արդեն շուրջ երկու ամիս Երեւանի կինոդահլիճներն աննախադեպ մարդաշատ են, ասեղ գցելու տեղ չկա: Պատճառը 2014 թվականի ավարտին մեծ աղմուկով էկրան բարձրացածՙ հայ իրականության առաջին լիամետրաժ երաժշտական մուլտֆիլմն էՙ «Անահիտը»: Հինգ տարի առաջ իր ճանապարհն սկսած ֆիլմը, բարեհաջող հասնելով մեծ էկրաններին, հասցրեց սիրվել ոչ միայն մանուկների, այլ նաեւ բոլոր տարիքի անձանց ...
Սովետահայ դասագրքերից Վահան Տերյան մեզ հայտնի պոետը թոքախտավոր, դալկադեմ, թախծոտ կերպար է: Ասում ենքՙ տերյանական աշուն, տերյանական քնքշանք, տերյանական թախիծ. Տերյանին այդպես ներկայացնելն իրականում կուսակցական վերնախավի թելադրանքով է եղել: Պետք էր հասարակության ու գրականության պատմության համար հորինել պոետական այնպիսի կերպար, որը սերունդների համար կասկած չհարուցեր, թե Տերյանն ընդվզող, ազգային գաղափարախոսության ...
Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան մայր գրասենյակը վերջերս հրապարակել է 2014 թվի «Սայաթ-Նովա» միջազգային երաժշտական մրցույթի հաղթողների անունները: Առաջին մրցանակը շնորհվել է Հովիկ Սարդարյանին, 21 տարեկան, Հայաստանից: Երկրորդըՙ Ֆուն Գորդոն Դիկ-Լունին, 26 տարեկան, Հոնկոնգից, իսկ երրորդըՙ Ռիչարդ Մելքոնյանին, 25 տարեկան, Մեծ Բրիտանիայից:
Մեծ եղեռնի հարյուրամյակի հիշատակումը նշանավորվելու է «Բեմադրելով անբեմադրելին: Բռնությունը դրամատիկացնելու էսթետիկան» խորագրով հատուկ ընթերցումների կատարումով, որ տեղի է ունենալու Լոս Անջելեսի «Քըրք Դուգլաս» թատրոնի շենքում առաջիկա ապրիլի 28-ին, տեղեկացնում է «Թատերական խմբավորման կենտրոնի» լրատվական գրասենյակը, որը «Դրամատիկական արտիստների հայկական միության» համագործակցությամբ նախաձեռնողն է այդ միջոցառման:
Եվ դարձյալ շնորհիվ հայ մշակույթի պահապան հերոսների, հայապահպանության ասպետների, ովքեր ոչինչ չեն խնայում հայկականությունը եւ հայի տեսակը ծանուցելու գործում, Միսլատայի (Իսպանիա) Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները իսպաներեն ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Արարատ Հայկական Միության այս նախաձեռնությունը հայկական մշակույթն իսպանական շրջանակներում ներկայացնող այն բազմաթիվ ու բազմաբովանդակ միջոցառումների շարքին է պատկանում, որոնք ...