RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1053, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԲԵՄԱԴՐԵԼՈՎ ԱՆԲԵՄԱԴՐԵԼԻՆ»ՙ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հ. Ծ.

Մեծ եղեռնի հարյուրամյակի հիշատակումը նշանավորվելու է «Բեմադրելով անբեմադրելին: Բռնությունը դրամատիկացնելու էսթետիկան» խորագրով հատուկ ընթերցումների կատարումով, որ տեղի է ունենալու Լոս Անջելեսի «Քըրք Դուգլաս» թատրոնի շենքում առաջիկա ապրիլի 28-ին, տեղեկացնում է «Թատերական խմբավորման կենտրոնի» լրատվական գրասենյակը, որը «Դրամատիկական արտիստների հայկական միության» համագործակցությամբ նախաձեռնողն է այդ միջոցառման:

Հիշատակման միջոցառմանը ընթերցվելու են հատվածներ Հայոց ցեղասպանությունը ամենատարբեր կողմերից ներկայացրած պիեսներից: Այնուհետեւ կլոր սեղանի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու հայ համայնքի եւ լոսանջելեսյան թատերական աշխարհի ճանաչված օտար ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնական թեմաներն են լինելու «Թատրոնը դերակատարություն ունի՞ պատմական մեղքերը բեմ բարձրացնելու եւ մոռացությունից փրկելու գործում», եւ «Ինչպե՞ս կարող է դրամատուրգը բեմ բարձրացնել նման ողբերգություններ» հարցերը:

Ընթերցումների «ներկայացումը», ըստ տեղեկատվության, մաս է կազմում Դուգլաս թատրոնի «Դուգլաս-պլյուս» ծրագրի, որի նպատակն է նոր հորիզոններ բացել թատերական աշխարհում:

Նկար 1. «Քըրք Դուգլաս» թատրոն

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ