RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Հ. Ծ.

Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան մայր գրասենյակը վերջերս հրապարակել է 2014 թվի «Սայաթ-Նովա» միջազգային երաժշտական մրցույթի հաղթողների անունները: Առաջին մրցանակը շնորհվել է Հովիկ Սարդարյանին, 21 տարեկան, Հայաստանից: Երկրորդըՙ Ֆուն Գորդոն Դիկ-Լունին, 26 տարեկան, Հոնկոնգից, իսկ երրորդըՙ Ռիչարդ Մելքոնյանին, 25 տարեկան, Մեծ Բրիտանիայից:

«Սայաթ-Նովա» միջազգային երաժշտական ստեղծագործությունների մրցույթը կազմակերպվում է հայկական երաժշտական ավանդույթները առավել լայն շրջանակներին ծանոթացնելու նպատակով: Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով կազմկոմիտեն խնդրել էր մասնակիցներից իրենց ստեղծագործությունները նվիրել Ցեղասպանության զոհ գնացած բանաստեղծ Դանիել Վարուժանի քերթվածներից որեւէ մեկին: Ներկայացվել են գործեր տարբեր երկրներից (ներառյալ Ռուսաստանը, Շվեյցարիան եւ Բրազիլիան) եւ Մ. Նահանգների 14 նահանգներից: Մասնակիցների 60 տոկոսը եղել են օտարներ: Ժյուրիի կազմում են եղել Էդուարդ Թոփչյանը, Յակով Յակուլովը, Հասմիկ Պապյանը, Ջեննի Չայը, Պոլ Մեֆանոն եւ Միշել Պետրոսյանը:

Երեք մրցանակակիրների ստեղծագործությունները հնչելու են Նյու Յորքի «Սիմֆոնի Սփեյս» համերգասրահում հառաջիկա մայիսի 11-ին:

Տեղեկությունըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ