RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԿՈՊԻՏ ՍԽԱԼ

Ռոմիկ ՀՈՎՆԱՆՅԱՆ, «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական միության նախագահ

Փետրվարի 27-ին Վ. Թեքեյան մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ֆրանսիացիներ Ժ. Բ. Ջիանի եւ Ժան Վարուժանի «Նեմեսիս գործողությունը» գրքի շնորհանդեսը նվիրված Սողոմոն Թեհլիրյանին: Ձեռնարկը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների լայն շրջանակներում, նաեւ մեծ թվով հեռուստալրագրողների մոտ:

Գիրքը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Գիրքն ունի նաեւ խմբագիր, որին հեղինակները հայտնել են իրենց երախտագիտությունը արժեքավոր խորհուրդների համար:

Միանգամից ասեմ, որ գիրքը այդ տեսքով չպետք է տպագրվեր: Հենց կազմի առաջին էջում սխալ է գրված Սողոմոնի ազգանունը (Թեհլերյան), իսկ տեքստումՙ նաեւ ծննդյան տարեթիվը, ինչը վկայում է, որ գրքի հեղինակները այնքան էլ լավատեղյակ չեն պատմական փաստերից, որովհետեւ Նեմեսիսը միա՛յն Սողոմոնի արդարահատույց գործողությունը չէ: Գրքի 56-րդ էջում բերված նկարների տակ տրված են ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ տարեթվեր:

Դրանք դեռ մի կերպ տանելի սխալներ եւ բացթողումներ են: Բայց ահա 62-րդ էջի վրա բերված է Բեռլինի Հարդենբերգ շտրասսե պողոտայի եւ նրա շրջակայքի սխեմատիկ քարտեզը, որը վերնագրված էՙ «Հանցագործության վայրը եւ զենքը»: Այս վերնագիրը ուղղակի վիրավորական է նեմեսիսյան հերոսների հիշատակին, այլ նաեւ հայ ժողովրդին, որի արժանապատվության համար իրենց կյանքն էին զոհասեղանին դրել մեր հերոսները:

Ի՞նչ է, ուրեմն Սողոմոն Թեհլիրյանի կողմից կատարվածը հանցագործությո՞ւն է, իսկ ինքն էլ հանցագո՞րծ: Սողոմոնի անմահ սխրանքին նման որակում տալը կարող է ողջունվել միայն թուրքերի կողմից:

Միթե՞ գրքի թարգմանիչը եւ խմբագիրը չեն հասկանում, թե ինչ են տպել: Հենց քարտեզի այս վերնագիրը ջուր է լցնում թուրքերի ջրաղացին:

Ինչեւէ, կատարվել է անմիտ քայլ:

Եվ քանի որ գրքի հեղինակներն ու նրա հրատարակմանն աջակցող պատասխանատուները նպատակադրվել են գիրքը թարգմանել նաեւ մի քանի այլ լեզուներով, այդ թվում նաեւ թուրքերեն, հետեւաբար գիրքը պետք է անհապաղ վերախմբագրվի, ուղղվեն սխալները, սրբագրվի եւ հետո նոր հանձնվի տպագրության:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ