RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 22:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵԶԱԿԻ ԿՏԱՎՆԵՐԸ «Studio Z-ՈՒՄ»

Հ. Ծ.

Ազգային եւ միջազգային ճանաչման արժանացած, աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործած եւ ստեղծագործող, անցյալի եւ ներկայի հայ նկարիչների 125 բնօրինակ աշխատանքներ մինչեւ հոկտեմբերի 17-ը ցուցադրվել են Ռոուդ Այլենդի մայրաքաղաքՙ Պրովիդենսում (ԱՄՆ), «Հայ նկարիչներ: Հայկական արվեստի բնագիր նմուշների հարուստ հավաքածո» խորագրի ներքո:

Բուչըր Բլոկ Միլում տեղակայված արվեստանոցից (սեփականատեր եւ տնօրենՙ Պերճ Զոբյան) ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ներկայացված են եղել Գեւորգ Մուրադի, Սիմոն Սամսոնյանի, Զարեհ Մութաֆյանի, Ռուբեն Նաքյանի, Էլիբեկյան ընտանիքի 3 սերունդների, Ալեքսանդր Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Ռաֆայել Աթոյանի, Գառնիկ Նալբանդյանի, Անուշ Բաղրամյանի, Մարտին Բարուշյանի, Սեդա Բեքարյանի, Նորա Չավուշյանի, Սամվել Գարեգինյանի, Էմմա Գրիգորյանի, Լեւոն Բարյանի եւ այլոց կտավները:

Հաղորդագրությունը նաեւ ցավով նշում է, որ հավանաբար սույն ցուցահանդեսը «Studio Z-ի» վերջին միջոցառումը լինի, քանի որ շենքի ներկա սեփականատերը պահանջել է ազատել տարածքը: Ավելացնենք, որ արվեստի այս կենտրոնը իր դռներն էր բացել 2013 թվի հոկտեմբերին: Սեփականատեր Պերճ Զոբյանը տասնյոթ ամիս վերանորոգման աշխատանքներ էր կատարել այնտեղ պատշաճ եւ հարմարավետ կենտրոն հիմնելու նպատակով:

Հաղորդագրությունը հետաքրքրասեր արվեստագետներին եւ արվեստասեր հասարակությանը խորհուրդ է տալիս հավելյալ տեղեկությունների համար այցելել «www.gofundme.com/help studioZ» կամ «http://galleryz prov.com» կայքերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ