Կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակային երգերի կատարող Վահան Արծրունին նշում է իր գործունեության 30 եւ ծննդյան 50 ամյակները: Ընդհանրապես նա ինքնակազմակերպվող արվեստագետ է. իր համերգները մինչեւ այժմ մեծ մասամբ նախաձեռնում էր սեփական միջոցներով, ընկերների աջակցությամբ, իսկ այս անգամ հոկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը նախատեսված հոբելյանական համերգաշարն անցկացնելու համար Վահան Արծրունին դիմել է ...
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների շրջանակներում «Ֆանոյ Հոլում» հոկտեմբերի 22-ին կայանալիք մարդու իրավունքների նաճարյանական տարեկան դասախոսությունների շարքի այս տարվա թեման նախատեսում է հարգանքի տուրք մատուցել Նյու Ինգլենդի (ԱՄՆ) այն բոլոր տղամարդկանց ու կանանց, որոնք 1894-ից սկսած «Ֆանոյ Հոլում» էին հավաքվում մարդկանց ուշադրությունը բեւեռելու Օսմանյան կայսրությունում հայ փոքրամասնության հանդեպ գործադրված բարբարոսությունների վրա: ...
Ֆրանսիացի անվանի քաղաքական գործիչների եւ երկու հազար հանդիսատեսների ներկայությամբ հոկտեմբերի 12-ին հռչակավոր «Ֆոլի բերժեր» թատրոնում հայ, հրեա եւ քաղդեական-ասորի համայնքների ներկայացուցիչներ հանդիպել են առաջին անգամ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի զույգ տարելիցները, տեղեկացնում է Փարիզից Ժան Էսքիյանը:
Մոտենում է ամանորը, որի առթիվ հոկտեմբերի 30)ին վաճառքի կհանվի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի նոր ալբոմը, որը կրում է My Christmas անվանումը:
Ջոանա Հոֆմանը Լեհաստանից Մ. Նահանգներ գաղթած հայուհի է, ով «Apple»-ի վաղ շրջանի աշխատակցուհիների է եղել եւ թիկունք է կանգնել Սթիվ Ջոբսինՙ հավատ ընծայելով նրա առաքելությանը:
Քառորդ դարից ավելի է, ինչ հոլանդուհի Թինեքե վան Խիլը շրջում է աշխարհում եւ ուսուցանում... հայկական պարեր: Արդեն չի հիշում, թե քանի անգամ է այցելել Հայաստան, բայց գիտի, որ քսանհինգերորդ անգամ Հայաստան է բերել ուսանողների աշխարհի տարբեր երկրներից, որոնց հայկական պար է ուսուցանել նրանց իսկ երկրներում: Նրան հանդիպեցի Երեւանի պարարվեստի ուսումնարանում, ...
«Պատանեկան տարիներից ես որոշ գրողների ստեղծագործությունները ընկալում էի որպես կախարդություն: «Թագավորը» պատմվածքից հետո ես հասկացա, որ մի կախարդ էլ է եկել մեր գրականություն եւ որ այս մարդու գրած ամեն ինչը երբեք չի լինի անգույն ու ճլորած»:
Բազմաճիւղ են այս հայ հոգեբոյժին գործունեութեան ընդգրկած դաշտերը - հիմներ է հայ բժշկութիւնը ներկայացնող թանգարան, գրեր է նշանաւոր հայ աչազուրկներու կենսագրական բառարան, կազմեր է յատուկ գիրք հայ հոգեբոյժներու մասին, վերհաներ է կենսագրութիւնները բոլոր այն հայ բժիշկներուն, որոնք խորհրդային իշխանութիւններու կողմէ աքսորի եւ մահուան ենթարկուած են հեռաւոր Սիպիրի սառույցներուն մէջ:
Բերգենի (Նու Ջերսի) կատարողական արվեստի կենտրոնի «Վերիսմո» օպերային ընկերությունը, որի գեղարվեստական ղեկավարն է ամերիկահայ ճանաչված երգչուհի (սոպրանո) Լուսին Ամարան, իր 26-րդ համերգաշրջանը եզրափակելու է Գատեանո Դոնիձետտիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայի բեմադրությամբ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հայոց օրացոյցի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները մշակոյթի ձեռնարկներու ամիսներն են, այս առումով Գերմանիոյ զանազան քաղաքներու մէջ տեղի կ՛ունենան Թարգմանչաց տօնի շրջագիծով մշակոյթի հարուստ ձեռնարկներ «Հայկական մշակոյթի օրեր» անուան տակ:
«Արվեստը սահմաններ չի ճանաչում» ասույթի ճշմարտացիությունն ապացուցման կարիք չունի, ընդ որում` ապացուցման կարիք չունի ոչ միայն փոխաբերական, այլեւ բառացի իմաստով, ինչի լավագույն վկայությունը մեր վերջին այցելությունն էր Ճամբարակ: Սահմանամերձ այս բնակավայրը, որ արցախյան պատերազմի հետեւանքների անմիջական կրողն ու վկան է, ապրում է իր առօրյա հոգսերով ու սոցիալական խնդիրներով եւ, թվում ...
Ցեղասպանութեան դարադարձի հանդիսութիւններէն անմասն չմնաց նաեւ Նիւ Ճըրզիի «Ախթամար» պարախումբը: Օգոստոսին տուած էր իր անդրանիկ այցելութիւնը Հայաստան եւ ունեցած յաջող հիւրախաղեր: Երիտասարդ ու պարման-պարմանուհիներով կազմուած այս պարախումբը, առաւելաբար նախկին պոլսահայ ծնողներու զաւակներ, Մեծագոյն Նիւ Եորքի այլ պարախումբերու շարքին կը շարունակէ իր ուղին գրեթէ նո՛յն մակարդակով, հրամցնելով տոհմիկ ազգագրական պարարուեստը, հեռու ...