Մեծանուն Բարսեղ Կանաչյանի ավագ դուստրըՙ ազնվազարմ տիկին Սեդա Կանաչյանը, եկավ եւ դառնացած, վիրավորված ու հիասթափված ետ գնաց: «Աս ի՞նչ է, Հայաստանի մեջ «ալա թուրքա» երգողներուն վաստա՞կ կուտան: Խեղճ հայ երաժշտություն, խե՜ղճ Կոմիտաս»: «Վաստակ» ասելով ուզում էր ասել «վաստակավոր»: Ճշմարտությունն այն է, որ դառնացած ու վիրավորված են շատերը, գիտակից ողջ ժողովուրդը:
Վաչե Ատրունին սփյուռքահայ ժամանակակից թատրոնի ամենագործունյա գործիչներից մեկն էՙ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր: Ծնվել է 1949-ին Բեյրութում, միջնակարգ կրթությունն ստացել է Հալեպում, թատերական-մասնագիտականը Վենետիկում (1969) եւ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (1970-1976):
Հայկական լեռնաշխարհում հնագիտական արշավախմբերի ուսումնասիրությունների ու պեղումների արդյունքում ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող շերտեր հաճախ են հայտնաբերվել: Ինչ վերաբերում է նախաուրարտական ու հատկապես հետուրարտական շրջաններին, համապարփակ հետազոտություններ դեռեւս չեն կատարվել, հետեւաբար այդ ժամանակահատվածների պատմամշակութային նկարագիրը մենք չունենք: Սա հնագիտության ու պատմագրության ամենակնճռոտ ժամանակահատվածն է, որի ընթացքում Երվանդունիների թագավորությունն է կազմավորվել:
«Լոֆթ» կենտրոնում Հրանտ Թոխատյանի հետ հանդիպում էր. օ՜, կներեք, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի. դեռ անսովոր է նրա անվանը կոչում կցելը, բայց դա ժամանակի հարց է: Չէ՞որ մենք հաշտվեցինք Անդրեյի, Ալլա Լեւոնյանի, Արման Հովհաննիսյանի եւ ռեստորանաշոուբիզնեսային այլ հայտնիների վաստակավոր լինելու փաստի հետ: Մրից պրծանք, մրջուրն ընկանք. հիմա էլ մեծարման տուրք ...