RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 873, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Տոքթ. ՍԱՐԳԻՍ ԱՏԱՄ, Գերմանիա

Գերմանիոյ մէջ հայկական մշակոյթի օրեր

Հայոց օրացոյցի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները մշակոյթի ձեռնարկներու ամիսներն են, այս առումով Գերմանիոյ զանազան քաղաքներու մէջ տեղի կ՛ունենան Թարգմանչաց տօնի շրջագիծով մշակոյթի հարուստ ձեռնարկներ «Հայկական մշակոյթի օրեր» անուան տակ:

Այս ձեռնարկները Գերմանիոյ հայ կեանքին մէջ աւանդութիւն դարձած են: Այս ծիրէն ներս կը ցուցադրուին վաւերագրական եւ պատմական լուսանկարներու երիզներ, ցուցահանդէսներ, կ՛իրականան հայկական երաժշտութեան համերգներ, բանախօսութիւններ, գրական երեկոներ եւ կը կազմակերպուին մշակութային զանազան ձեռնարկներ, որոնք հնարաւորութիւն կը ստեղծեն հայ եւ գերմանացի հանդիսատեսներուն առաւել ծանօթանալու հայ ժողովուրդի մշակոյթին.

Այս ձեռնարկներու շարքի առաջինին բացումը կատարուեցաւ 26 Սեպտեմբեր 2015 Պեռլինի մէջ, Արշակ Չալումեանի ղեկավարութեամբ «Պարի խումբի» դատերապարի ներկայացումով, «Գերման-Հայ մշակոյթի օրեր Պեռլինի մէջ» անունով, որը կազմակերպուած էր, Պեռլինի Գերման-Հայ մտաւորականներու միութեան, Պեռլին քաղաքի Մշակոյթի պետական սենեակի, Պեռլինի Հայ համայնքի, Պեռլինի Գերման բողոքական համայնքի եւ Գերմանիոյ Հայոց առաջնորդութեան համագործակցութեամբ, ձեռնարկներու այս շարքը պիտի տեւէ մինչեւ 2 նոյեմբեր 2015 թուական:

19 հոկտեմբեր - 31 հոկտեմբեր 2015 թուականներու միջեւ հարաւային Գերմանիոյ Շթութկարտ քաղաքին մէջ տեղի պիտի ունենայ Պաատէն- Վիւրթենպերկ նահանգի հայ համայնքի կողմէ կազմակերպուած 5- րդ աւանդական «Հայկական մշակոյթի օրեր Շթութկարտի մէջ» անուան տակ ձեռնարկներու շարքը, որը 19 հոկտեմբերին պիտի բացուի պրոֆ. Միհրան Տապաղի բանախօսութիւնով եւ Արտակ Կիրակոսեանի, Իզապէլ Մելքոնեանի, Հրայր Աճեմեանի երաժշտութիւնով:

23 հոկտեմբեր - 20 նոյեմբերիւ միջեւ Քէօլն քաղաքի մէջ տեղի պիտի ունենայ Գերմանիոյ Հայոց առաջնորդութեան կազմակերպած 12-աւանդական «Հայկական մշակոյթի օրեր Քէօլնի մէջ» անունով ձեռնարկներու շարքը, որ պիտի բացուի 23 հոկտեմբերին հանրածանօթ դաշնակահարուի Մարինա Շիրինեանի դասական երաժշտութեան համերգով:

25 հոկտեմբերին Քէօլնի մէջ տեղի պիտի ունենայ, Գերմանիոյ Գործատէրերու միութեան կազմակերպած Հայաստանի Երգի-պարի պետական համոյթի համերգը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ