«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ-ԱԴԱՋԻՈՆ» ԿՀՆՉԻ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՐԿԻՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ Հ. Ծ. Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ, դաշնակահար եւ երգահան Կարեն Հակոբյանի «Վերածնունդ-Ադաջիո լարային նվագախմբի եւ տիմպանոյի (կիսաթբուկ) համար» երաժշտական պիեսը առաջին անգամ հնչելու է նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Մերկին համերգասրահում: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ ստեղծագործությունը երկու որոշակի մասերից բաղկացած երաժշտական բարդ կոմպոզիցիա է, որն իր թախծալից ներածությունից հետո, Կոմիտասի «Ծիրանի ծառի» ջութակով կատարման ուղեկցության շնորհիվ վերածվում է խաղաղ ու պայծառ ապագան խորհրդանշող երկիՙ հասնելով իր եզրափակիչ հաղթական կոդային: Երաժշտական այս պիեսը գրվել է հատուկ Եղեռնի հարյուրամյակի առթիվ: Համերգին իրենց մասնակցությունն են բերելու, Հակոբյանից բացի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը եւ խմբավար Արկադի Լեյտուշը: Հնչելու են նաեւ հատվածներ Բախի, Կոմիտասի, Բաբաջանյանի, Միրզոյանի եւ Շարաֆյանի ստեղծագործություններից: |