RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 17:34:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2261, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՑՈՒՀԻՆ ԵՎ ՀԱՅՈՒՀԻՆՙ ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ

Ա. Բ.

Նորվեգիայի Բերգենի Ազգային օպերայում նոյեմբերի 5-11-ին ներկայացվել է Վինչենցո Բելլինիի «Կապուլետներ եւ Մոնտեկիներ» օպերանՙ գերմանացի երիտասարդ ռեժիսոր Նիկոլա Ռաաբի բեմադրությամբ: Գլխավոր դերերգերը կատարելու համար Ռուսաստանից հրավիրվել են վերջին ժամանակներս ճանաչում գտած երկու օպերային երգչուհիներ, մեկը վրացուհի, մյուսըՙ հայուհի: Ռոմեոյի դերը կատարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ... մեներգչուհի, մեցցո-սոպրանո Նինո Սուրգուլաձեն, Ջուլիետինըՙ Մոսկվայի Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրի արտիստուհի, «Թագուհի Սոնյա» մրցույթի դափնեկիր, սոպրանո Քրիստինա Մխիթարյանը: «Նրանք երգում ենՙ ասես մեկ մարմին դարձած»,- «Օպերա, որը քեզ արտասվել կտա» հոդվածում գրել է «Բերգենս թիդենդե» («Բերգենի օրաթերթ») լրագրի թղթակիցը:

Քրիստինա Մխիթարյանը, ծնված 1987-ին, Նովոռոսիյսկում, Մոսկվայի Գնեսինների երաժշտական ուսումնարանում աշակերտել է Ռուզաննա Լիսիցյանին: Անցյալ տարի նա Օսլոյի օպերայում հաջողությամբ հանդես է եկել Վիոլետայի դերերգով «Տրավիատա» օպերայում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ