RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 20:57:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2995, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ՌԻԳԱՅՈՒՄ

Ա. ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ապրիլի 12-ին Լատվիայի Ազգային օպերայի - բալետի թատրոնում ներկայացվել է «Կապույտ Դանուբի մոտ» նոր բալետային բեմադրությունըՙ Յոհան Շտրաուսի երաժշտությամբ, նվիրված բալետը ստեղծողիՙ հայազգի լատվիական ականավոր բալետի պարուհի, բալետմայստեր եւ պարուսույց Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցեի ծննդյան 110-ամյակին եւ ներկայացման ստեղծման 60-ամյակին:

- Սա մեր ոսկե ֆոնդն է,- ասում է թատրոնի բալետային խմբի գործադիր ղեկավար Այվար Լեյմանիսը : - Այս ներկայացումը կլինի ինչպես սերուցքով տորթ, այն էլՙ շոկոլադով: Ես չգիտեմ ուրիշ ներկայացում, որ հիմնականում բեմադրված լինի վալսերի, Շտրաուսի գեղեցիկ երաժշտության հիման վրա:

Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցեն «Կապույտ Դանուբի մոտ» ներկայացումը նախ եւ առաջ բեմադրել է Կիեւում, այնուհետեւՙ Ռիգայում: Այվար Լեյմանիսը ներկայացումը վերականգնել էՙ պահպանված նկարահանված դրվագների հիման վրա: Մամուլի եւ բալետային քննադատների արձագանքները բացառապես դրական են:

Լատվիայի ժողովրդական արտիստուհի Ելենա Ալեքսանդրի Տանգի-ա-Բիրզնիեցեն (1907-1965) հոր կողմից սերել է Սյունիքի Բեկ Մելիք-Թանգյան ազնվական գերդաստանից, իսկ մայրական կողմից թոռնուհին է ռուս արձակագրուհի Ավդոտյա Պանա-այի: Ծնվել է Պավլովսկ քաղաքում, Պետերբուրգում աշակերտել է հայազգի նշանավոր բալետային մանկավարժ Ագրիպինա Վագանովային: 1927 թվականին բնակվել է Ռիգայումՙ դառնալով նրա բալետային աշխարհի կենտրոնական դեմքերից եւ լատվիական ազգային բեմական պարի ռահվիրաներից մեկը: Նա է իրականացրել լատվիական առաջին ազգային բալետների բեմադրություններըՙ Լեպինյայի «Լայման» (1947) եւ Գրինբլատի «Ռիգոնդան» (1960): Բեմադրել է նաեւ Սերգեյ Բալասանյանի «Շաքունթալա» բալետը (1963), որտեղ փորձել է դասական պարը միավորել հնդկական ազգային պարի հետ: Նրան աշակերտել են մի շարք պարողներ, որոնցից ամենահռչակավորը Միխայիլ Բարիշնիկովն է: Տաս տարի առաջ Ռիգայում պետականորեն նշվեց Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցեի ծննդյան 100-ամյակը, նկարահանվեց նրա մասին վավերագրական ֆիլմ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ