Տեղի է ունեցել մի մեծ թյուրիմացություն: Այս տարի, ապրիլի մեկին, ինչպես ասում ենՙ խաբելու օրը, նախընտրական Հայաստանում լռության օր էր հայտարարված, հետեւաբար ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը խաբելու օրը լռեցին: Մինչդեռ քարոզարշավը պետք էր անցկացնել միայն մեկ օրՙ ապրիլի մեկին, բայց սա որպես ի գիտություն, հետագայի համար: Հաջորդ անգամ, երբ քարոզարշավ ...
Ապրիլի 6-ին Երեւանի պատմության թանգարանում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարչի` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի եւ երկու քանդակագործի` Դավիթ Սարգսյանի ու Հայկ Հակոբյանի թվով 60 աշխատանքներ:
Արձակագիր, գեղանկարիչ, բնախույզ, թարգմանիչ, լրագրող Սուրեն Հայրապետյանն իր ստեղծագործական կյանքի հինգ տասնամյակի ընթացքում իմաստալից հետագիծ է թողել գրական-ստեղծագործական ճանապարհինՙ զգալի չափով հարստացնելով հայ գեղարվեստական արձակն ու գեղանկարչությունը: Սուրեն Հայրապետյանը մոտ 2500 տպագիր նյութերի, գեղանկարների, ռադիոհեռուստահաղորդումների, մի քանի թարգմանությունների հեղինակ է:
Երեւանի Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 բաժնում մարտի 31-ին տեղի ունեցավ գրական-գեղարվեստական ցերեկույթ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120 ամյակին: Միջոցառումը բացեց գրադարանի վարիչ Մարիանուշ Ալեքսանյանը : Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը եւ ՀՀ գրողների միության անդամ, ...
Ֆրեզնոյում նորաստեղծ Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (ՀՈՒԸ) «Արտակարգ գիրք» անվանակարգի իր առաջին մրցանակը շնորհել է Պետրոս Տեր-Մաթոսյանի «Հեղափոխության խորտակված անուրջները: Ազատությունից դեպի բռնությունՙ օսմանյան կայսրության մայրամուտին» հատորին, որը լույս է ընծայել Ստենֆորդ համալսարանի հրատարակչությունը 2014 թվին:
Սփյուռքագիտական որոնումները միշտ լեցուն են անակնկալներով... Հայազգի կինոգործիչների եւ չինաբնակ հայերի փնտրտուքներում կապ հաստատելով հայազգի ամերիկյան բեմադրիչ-դերասան Էդվին Ջերարդի հետՙ պարզեցի, որ նա թոռն է հին մամուլից ինձ ծանոթ եգիպտահայ երգչուհի-դերասանուհի Վալենտինա Ամիրայանի, որն էլ, պարզվեց, եղել է դարձյալ մամուլից ինձ ծանոթ չինաբնակ ազգային գործիչ Հայկ Ասատուրյանի կինը: Մեր խնդրանքով ...
Ամերիկյան «Մոշըն փիքչըր փրես էնդ քոմյունիքեյշըն» գործակալության հաղորդմամբ, հռչակավոր ամերիկացի կինոդերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի» նոր փորձարարական փաստագրական ֆիլմումՙ նյույորքաբնակ ճանաչված հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ միասին: Բալդերը հայտնի է իր փորձարարական փաստագրություններով («Փոքրիկ Իսպանիա», «Երեւակայականի իրականությունը», «Հաղթանակի տիկինը»), որոնց համար արժանացել է պատվավոր մրցանակների ...
Մարիա Կալլասի կատարմամբ «Տոսկա»-ի սկավառակն իրՙ ինձ մատուցած բազմաթիվ նվերներից մեկն է, որ իսկական ընծա էՙ զույգ Տոսկա Դիվաների զորեղ ներկայությամբ: Շատ եմ լսում, բայց մտքի ականջով իմ ժամանակակցի, իմ տեսած, ինձ այդ դերակատարման յուրաքանչյուր դրվագի մեջ համոզած Հասմիկ Պապյանի հետ եմՙ 1997- ից, երբ Բեռլինի թատրոնում առաջին անգամ դիտեցի ...
Կահիրեում հրատարակվող «Դեյլի նյուս Իջիպտ» օրաթերթում լրագրող Ռանա Խալեդը ներկայացնում է գեղանկարիչ եւ գրող-վիպասան Աբդելազիզ էլ-Սամահիին , որն իր կյանքի նպատակն է դարձրել նոր կյանք պարգեւել եգիպտական հին ավանդույթներին, կենսակերպին եւ արժեքներին: