Վաղուց, շատ վաղուց Լատվիայի մայրաքաղաք Ռիգան չէր ապրել հայկական ոգով այսքան գերհագեցած օրեր, ինչպիսիք էին վերջին մի քանի ապրիլյան օրերը (ապրիլի 4-ից 7-ը), երբեք այսքան հաճախ չէր հնչել հայի անունն ու հայերեն խոսքը, հայը չէր եղել Լատվիայում այսքան հասկանալի ու ընդունված, մեծարված ու գնահատված: Հիմա, երբ բոլոր միջոցառումներն արդեն անցյալում ...
Ապրիլի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաեւ հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքրական մանրամասներ:Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ...
«Ուոլ Սթրիթ Ջոռնըլի» հաղորդմամբ, ազգությամբ շվեդ, ամերիկյան քաղաքացիություն ընդունած, Մամուլյանի «Քրիստինա թագուհին» (1933 թ.), Կյուքորի «Քամելիազարդ տիկինը» (1937 թ.) եւ այլ ֆիլմերի նշանավոր դերասանուհի Գրետա Գարբոյի (1905-1990) Մանհաթենյան կոոպերատիվ բնակարանը, որտեղ դերասանուհին ապրել է 1953-ից մինչեւ իր մահը, վաճառքի է հանվել 5.95 միլիոն դոլարով: Բնակարանը 1927-ին կառուցված 14 հարկանի շենքի ...
«Ոգու մատրիցա». այսպես է կոչվում Արցախում ստեղծագործող եւ արդի հայ բանարվեստում իր տեղը ճանաչելի դարձրած բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանիՙ 2014 թվականին լույս ընծայված գիրքը, որը ներառում է հեղինակի նախորդ («Որպես մի դարձող բանազավր», 2010) ժողովածուից հետո գրված բանաստեղծություններն ու պոեմները:
Անցյալ տարվանից, երբ հայերեն թարգմանությամբ լույս տեսան Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին գրքերը, այդ բացառիկ գրական ստեղծագործությունը դարձավ տողերիս հեղինակի երկու դեռահաս զավակների, ասել է թեՙ մեր ընտանեկան առօրյայի անբաժան մասը: Վստահ եմ, որ այդպես է ուրիշ ընտանիքներում եւս: Դստրիկս առաջին գիրքը կարդաց ոչ ավելի, ոչ պակաս, տասներկու, երկրորդըՙ ութ ...
Մոտ 700 հոգի մարտի 25-ին ներկա է գտնվել Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական մայր տաճարում տեղի ունեցող երաժշտական նշանակալի իրադարձությանըՙ նվիրված նահատակ լրագրող Հրանտ Դինքի 10-րդ տարելիցին եւ Կոնստանդնուպոլսի հայկական օգնության ընկերության (CARS) հիմնադրման 90-ամյակին:
Մեր օրերի Հայ թատրոնում, հատկապեսՙ մայրաքաղաքային բեմերում դիոգենեսյան լապտերով ես փնտրում այնպիսի ներկայացումներ, որոնցում առաջնահերթը մարդն ու մարդկայինն են: Ո՞վ գիտե, միգուցե փոխակերպված դեֆիցիտ ենք ԽՍՀՄ-ից ժառանգել: Այլապես ինչու՞ են ոմանք համառորեն մոռացել ավագ սերնդի թատերագիտական այն ձեւակեպումը, որ դերարվեստն ամենամարդկային արվեստաճյուղն է եւ նրա նպատակը մարդն էՙ որպես կենդանի ...