RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2509, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԽՈՐՏԱԿՎԱԾ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ»ՙ ԱՐՏԱԿԱՐԳ ԳԻՐՔ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ֆրեզնոյում նորաստեղծ Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (ՀՈՒԸ) «Արտակարգ գիրք» անվանակարգի իր առաջին մրցանակը շնորհել է Պետրոս Տեր-Մաթոսյանի «Հեղափոխության խորտակված անուրջները: Ազատությունից դեպի բռնությունՙ օսմանյան կայսրության մայրամուտին» հատորին, որը լույս է ընծայել Ստենֆորդ համալսարանի հրատարակչությունը 2014 թվին:

ՀՈՒԸ-ն հիմնվել է 2015-ին: Իր այս առաջին մրցանակին կարող էին մասնակցել 2013-ի ապրիլի 1-ից մինչեւ 2015-ի ապրիլի 30-ը հրատարակված գրքեր: Տեր-Մաթոսյանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ստանալու է 1000 դոլարի դրամական պարգեւ եւ ՀՈՒԸ-ի հավաստագիրը այդ կապակցությամբ:

Գիրքը անդրադառնում է 1908-ի Երիտթուրքերի հեղափոխությանը եւ հիմնականում քննարկում է երեք էթնիկական խմբերիՙ արաբների, հրեաների եւ հայերի վրա նրա թողած ազդեցությունները: Հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեին այդ խմբավորումները, որոնք սակայն ոչ միայն չիրականացան, այլեւ փոխարինվեցին ողբերգական իրադարձություններով: Թեման արդիական է Մերձավոր Արեւելքում կատարվող «հեղափոխությունների» լույսի ներքո, որտեղ դարձյալ հույսերն ու ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը:

Հատորը թուրքերենի է թարգմանվել 2016-ին:

«Իր խորը ուսումնասիրված եւ հիմնավորապես փաստարկված գրքում Տեր-Մաթոսյանը կարողացել է գերազանց վարպետությամբ ներկայացնել խոստումների եւ իրականության միջեւ գոյություն ունեցող վիհը» նշել է Պրինստոն համալսարանից Շուքրու Հանիօղլուն:

Տեր-Մաթոսյանը ծնվել եւ մեծացել է Երուսաղեմում: Ավարտել է տեղի եփրայական համալսարանը, որտեղ էլ սկսել է իր ուսումնասիրությունները կատարել մասնավորապես «իսլամական եւ մերձավորարեւելյան ուսումնասիրությունների բաժնում»: Դոկտորական է պաշտպանել Կոլումբիա համալսարանում (ԱՄՆ) 2008-ին: Ապա մինչեւ 2010 թվականը դասավանդել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պատմության ֆակուլտետում: Այժմ Նեբրասկայի համալսարանի պատմության բաժանմունքում Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսորի օգնական է: Սուլեյման Ա. Մուրադի եւ Նաոմի Կոլտուն-Ֆրոմի հետ համահեղինակ է հառաջիկայում հրատարակվելիք «Ռուտլեջյան ձեռնարկ Երուսաղեմի մասին» հատորի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ