RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 21:56:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2429, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑՅԱՆԸ ԵՎ ՍՅՈՒԶԱՆ ՍԱՐԱՆԴՈՆԸ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԵԼԻ» ՖԻԼՄՈՒՄ

Ամերիկյան «Մոշըն փիքչըր փրես էնդ քոմյունիքեյշըն» գործակալության հաղորդմամբ, հռչակավոր ամերիկացի կինոդերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի» նոր փորձարարական փաստագրական ֆիլմումՙ նյույորքաբնակ ճանաչված հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ միասին: Բալդերը հայտնի է իր փորձարարական փաստագրություններով («Փոքրիկ Իսպանիա», «Երեւակայականի իրականությունը», «Հաղթանակի տիկինը»), որոնց համար արժանացել է պատվավոր մրցանակների ԱՄՆ-ում եւ այլուր:

«Ամերիկյան հայելի» ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին: Այնտեղ նկարահանվել են նաեւ դերասանուհի-մոդելներ Էշլի Հինշոուն եւ Ֆլորանս Ֆեւրեն, թոփ-մոդել Հիլարի Ռոդան, ոսկերչական դիզայներ Մորգան Շարան եւ այլք:

Ծնունդով երեւանցի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ցուցադրվում է տաս տարեկանից: 1999-ին Երեւանի Գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է նախ Շվեյցարիա, ապաՙ ԱՄՆ: 2015-ին Երեւանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացել է Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 07-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ