Մեծանուն երաժիշտ Բարսեղ Կանաչյանի դուստրըՙ ազնվազարմ տիկին Սեդա Կանաչյանը, որ ապրում էր Բեյրութում, տասնամյակներ շարունակ հետամուտ էր հոր ստեղծագործական ժառանգությունը կարգի բերելու եւ ամբողջացնելու, նրա ծավալուն ստեղծագործությունները, ամենից առաջՙ «Աբեղան» օպերան, մոռացումից փրկելու եւ, ի վերջո, արվեստագետի թողոնի հետագա ճակատագիրն ապահովելու գործին: Սեդա Կանաչյանը նաեւ մտադիր էր մի ծավալուն գործով ...
Տիկնիկագործների ու տիկնիկների միջազգային օրըՙ մարտի 21-ը, հայ տիկնիկագործների համար վերածվեց իսկական տոնի: Երեւանումՙ Աբովյան 1/1 հասցեում, բացվեց Տիկնիկների պատկերասրահը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ նախորդ տարվա վերջին էր հայտարարել, որ ի թիվս մի քանի նոր թանգարանների, կունենանք իր տեսակով բացառիկՙ տիկնիկների թանգարան-պատկերասրահ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ...
Վերջերս ընթերցելով ռուս ժամանակակից ճանաչված գրող Ելենա Պրոկոֆեւայի «Էկրանի թագուհին. Վերա Խոլոդնայայի պատմությունը» գիրքը (Մոսկվա, 2001), գոհունակությամբ նկատեցի, որ հեղինակի աչքից չի վրիպել Համո Բեկնազարյանի հուշագրքում ռուսական կինոյի առաջին մեծ աստղ Վերա Խոլոդնայային (1893-1919) վերաբերող հատվածը: Գրքում տեղ է գտել նա- հայությանը ոչ անմիջականորեն առնչվող մի իրողություն, որին, սակայն, տեղյակ ...
Ինչպես ասում են` ոչինչ պատահական չի լինում: Գեղարվեստի պետակադեմիայի համար հարմարավետ, ընդարձակ դահլիճ ունենալը վաղուց սպասված անհրաժեշտություն էր, այդ մասին բազմիցս արտահայտվել է ռեկտոր Արամ Իսաբեկյանը : Այս տարվա ձմռան ամիսներին հաջողվեց իրականացնել այդ վաղեմի ցանկությունը, եւ պատահական չէր, որ առաջին միջոցառումը, որ շատ գեղեցիկ էր, հետաքրքրական ...
Ամիսներ առաջ Կոմիտասի անվան Կամերային երաժշտությանտանը ՀՀԿՄ-ի նախաձեռնությամբ կայացավ կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարեգին Գրիգորյանի 70-ամյա հոբելյանական երեկոն եւ նրան նվիրված գրքի շնորհանդեսը: Սուրեն Շահսուվարյանի «Գարեգին Գրիգորյան դաշնակահար եւ կոմպոզիտոր» նորաստեղծ գիրքը հրատարակվել է ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտ.խորհրդի որոշմամբ (գիտական խմբագիր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Աննա Ասատրյան): Գրքի ...
«Հետաքրքրալից մտածողությամբ պատմություններ հորինող եմ, եւ կյանքից դասեր քաղող ուսանող: Ինձ համար կարեւոր է, որ երբեք չդադարեմ սովորելուց, եւ միշտ բաց լինեմ նոր բան վերցնելու կյանքից: Երբեք չեմ կարող պատկերացնել, որ հասել եմ մի տեղ: Ես միշտ ճանապարհորդում եմ, միշտ շարժման մեջ եմ», խոստովանել է թուրք նշանավոր գրող Էլիֆ Շաֆաքը ...
Այսուհետ Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի համերգասրահը կկրի դպրոցի բազմամյա տնօրեն Տատյանա Հայրապետյանի անունը: Համերգասրահի հուշատախտակի բացման պատիվը վերապահված էր Տատյանա Բագրատովնայի թոռանըՙ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եւ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին:
Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրիի բարձր հովանավորությամբ եւ Լիբանանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարտի 8-ին ՀԲԸՄիության Լիբանանի մասնաճյուղը կազմակերպել է դասախոսություն «Պողոս Ջելալյանը եւ նրա ներդրումը լիբանանյան երաժշտության մեջ» թեմայով: