Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարիները նաեւ նրա մահվան տարելիցի թվականներն են: 2017-ը չարենցյան տարի է. մարտի 13- ին լրացավ պոետի ծննդյան 120 ամյակը, իսկ նոյեմբերի 27-ին կլրանա նրա մահվան 80-րդ տարելիցը:
Ընթացիկ տարին հոբելյանական է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի համար. լրանում է նրա հիմնադրման 20 տարին: 1997 թվականին, մաեստրո Լորիս Ճգնավորյանի հայտնի ուխտագնացության շնորհիվ ստեղծված այս հաստատությունը անցած երկու տասնամյակների ընթացքում դարձել է Հայաստանի հյուսիսի կարեւոր կրթամշակութային կենտրոն, որտեղ բարձրագույն երաժշտական կրթություն են ստանում ինչպես Գյումրու եւ Շիրակի, ...
Ամսագրի նոր համարը ձեռք բերելու համար խմբագրություն այցելած ազատամարտիկ-ռեժիսոր Խաչատուր Մարգարյանը ուշագրավ մի միտք ասաց. «Տարիներ շարունակ հրատարակվող «+Կինոն» ինձ հիշեցնում է «Գարուն» ամսագրի առաջին շրջանը, շնորհակալ եմ պարբերականի լինելիության համար»: Հաճելի բնութագրական խմբագրության գործունեության համար:
Բացի եթովպահայության մասին դոկտ. Բորիս Աճեմյանի բանախոսությունից «ՆԱԱՍՐ» կենտրոնում, որ ներկայացրել ենքՙ առանձին լրատվությամբ, «Հայ Մշակույթի բարեկամների ընկերությունը» (ՀՄԲԸ) փետրվարի 19-ին Ուոթերթաունի «Արվեստների Դորոթի եւ Չարլզ Մոսեսյան թատրոնում» կազմակերպել է հուշ-երեկո նվիրված եթովպական երաժշտության կուռք հռչակված Ներսես Նալբանդյանին: «Կայսրը, Նալբանդյանները եւ Եթովպիայում արեւմտյան երաժշտության արշալույսը» խորագրի ներքո երեկոյի ընթացքում հանդես ...
Հ. Չարխչյանի անունը գրական շրջանակներում հայտնի դարձավ նախ եւ առաջ 2004 թվականին տպագրված «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատոր վեպի շնորհիվ, ապա լույս տեսավ «Սեւակի մահվան առեղծվածը»(2005) գիրքը, որից հետո 2010 թվականինՙ «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը (ենթաժանրային բնութագրումը հեղինակինն է): Բոլորն էլ մեր հռչակավոր բանաստեղծների կենսագրության տարբեր դրվագների հիման վրա գրված ...
Հայաստանի կողմից ներկայացված առաջինՙ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրոմաժի կառավարման խորհրդի հավանությանը եւ կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն: Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, եւ «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվեց Եվրիմաժում ու առաջին իսկ փորձից ունեցավ հաջողություն: