Ֆիզիկոսներին, տիեզերագետներին ու փիլիսոփաներին ձեռնոց է նետված: Մարտահրավերը կինոյի մեր ժամանակների լեգենդ, գեղարվեստական վավերագրության չգերազանցված Վարպետ Արտավազդ Փելեշյանի կողմից է: Նա շրջանցել է գիտության մեջ վաղուց ամրագրված կանոնները, օրենքներն ու ապացույցները, անգամ Նյուտոնի, Էյնշտեյնի տեսությունները, որոնցով առաջնորդվում ենք մանկապարտեզային տարիքից ի վեր: Ու արդեն քանի դար:
Նյու Յորքի հայտնի Կառնեգի ընկերության նախագահ Վարդան Գրիգորյանին վերջերս շնորհվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետի շքանշան առ ի գնահատանք ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման եւ Ամերիկայում ֆրանսիական մշակույթի եւ լեզվի տարածման ասպարեզում իր գործադրած երկարամյա ջանքերի:
Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում 2017թ. մարտի 1-ին, գարնան գալստյան գեղեցիկ տոնը համընկավ ՌԱԿ անդամ, գյումրեցի բանաստեղծ, գրականագետ եւ թարգմանիչ Արա Արթյանի ծննդյան 65 -ամյակի հետՙ կազմակերպված գրչակից ընկերների կողմից, որին մասնակցում էին մարզի գրողները, մարզային եւ քաղաքային իշխանությունների, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գրականագետներ, ուսանողներ, ընթերցող շրջանակների ներկայացուցիչներ:
Արա Հայթայանի գեղանկարչական արտահայտչաձեւը աբստրակցիան է, արտաքին աշխարհի երեւույթների ու իրերի վերացարկումըՙ ներքին կոնցեպտուալ խնդիրների բնույթից ելնելով: Առհասարակ գեղանկարչության այս ուղղության սուբյեկտիվ ընկալման մոտեցումը զանց առնելովՙ այն կրող լուրջ արվեստագետները իրականում ավելի գաղափարներ ներմուծողներ, խնդիրներ առաջադրող եւ դրանց պատասխաններ որոնողներ են նաեւ. այս առումով նրանց արվեստը ոչ միայն ակտուալ, նաեւ ...
Նախորդ տարվա մշակութային նշանակալի իրադարձություններից հիշատակենք Մոսկվայի կենտրոնումՙ «Տապան» թանգարանում տեղի ունեցած «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի. սերունդների էստաֆետ» ցուցահանդեսը, որ կազմակերպել էր «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնը: Վերջինիս տնօրեն, նախագծի հեղինակ եւ ղեկավար Գեւորգ Խաչատրյանի հետ հանդիպումը շահեկան էր գեղարվեստական այդ միջոցառման կազմակերպման շատ մանրամասներ իմանալու եւ հիշյալ կենտրոնի գործունեությանն ի մոտո ծանոթանալու ...
Այս տարի լրանում է հայ կինոյի ինքնատիպ բեմադրիչներից մեկիՙ Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արեւ» կինոնկարի ստեղծման 40 տարին: Այդ առթիվ հրատարակում ենք Երեւանի «Կոմունիստ» թերթում 1979-ի օգոստոսի 26-ին հրատարակված մի շահեկան կինոխոսական:
1990-ականների սկզբից Բելգրադի ժողովրդական թատրոնի առաջատար պարուհիներից է եղել Աշխեն Աթալյանցը (ծն. 1971, Պանչեւո): Բալետային նախնական կրթությունն ստացել է Բելգրադում: 16 տարեկանում արդեն մենապարերով հանդես է եկել Բելգրադի ազգային թատրոնում: 1988-ին ավարտելով ուսումնառությունըՙ Աշխենը դարձել է Բելգրադի թատրոնի ամենաերիտասարդ մենակատարը: 1990-ին Բելգրադի ազգային թատրոնի 120-ամյակի առթիվ Օդետա-Օդիլիայի դերի համար արժանացել ...