Միակ բանաստեղծն էր, որի քերթվածները մեր թերթը հյուրընկալում էր բացառության կարգով: Պատճառը ոչ թե հեղինակի ուսանողական ընկերս լինելն էր (ուսանողական ընկերներիցս շատերն են գրող դարձել, ոմանքՙ վավերակա՛ն գրողներ), ոչ էլ նրա համառ, ես կասեիՙ ահաբեկող պնդումներից ունեցածս վախը, այլՙ մեր առօրյա, իրական կյանքի հեւքը, հակասությունները, գռեհկություններն անգամ մերկապարանոց, անարվեստ արվեստով ...
ՀՀ մշակույթի նախարարը փետրվարի 15-ին, ժամը 12:30-ին, մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար - գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյանին ժամադրել էր Հայաստանի ազգային գրապալատի դիմաց: Մուտքի առաջ Արմեն Ամիրյանն անակնկալ մատուցեց Ժիրայր Դադասյանինՙ նրան հանձնելով կարմիր ժապավենով զարդարված մի մեծ բանալի. «Շնորհավորում եմ. մնջախաղի թատրոնը սեփական տարածք ունի եւ կարող է իր ...
Այս տարի լրանում է հայ կինոյի շրջադարձային նշանակություն ունեցող ստեղծագործություններից Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» կինոնկարի ստեղծման 50 տարին: Այդ առթիվ թարգմանաբար ներկայացնում ենք Երեւանի «Կոմունիստ» թերթում (1967, հուլիսի 3) տպագրված արձակագիր Սաղաթել Հարությունյանի հոդվածը:
Անցած հունվարի 27-ին Բրյուսելում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի առաջնախաղըՙ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով եւ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Այն ներկայացվել է նաեւ Անտվերպեն քաղաքում: Հայտնի է, որ «Սպարտակն» Արեւմուտքում հաճախ չի բեմադրվում, ուստիեւ Բելգիայում հաջողությամբ ներկայացված այս բեմադրությունը մեր օրերում Արամ Խաչատրյանի երաժշտության եւս մեկ հաղթանակն է: Այս ...
Ով թատրոնի աշխարհին քիչ թե շատ մոտ է կանգնած, հավանաբար զգացած կլինի թատրոնի «ավագների» կողմից մի թաքնված, երբեմն էլՙ անթաքույց արհամարհանք մանկական բեմադրությունների հանդեպ, դրանց վերագրված, այսպես ասած, երկրորդական կարգավիճակը խաղացանկում: Այս վերաբերմունքն առավելապես ակներեւ է Ամանորի բեմադրությունների նկատմամբ, որոնք թատրոնի «խոհանոցում» կիսահեգնական տոնով «յոլկա» են անվանում, ու փորձառուները հիմնականում ...
Նախորդ տարեվերջից սկսեց հայերեն թարգմանվել Հարրի Փոթերի մասին հայտնի վիպաշարը, որն ամբողջ աշխարհում վաճառքի թվով երկրորդն էՙ Աստվածաշնչից հետո: Գործն ստանձնած հրատարակչությունը խոստացել է ընթերցողին փոխանցել բոլոր հատորներըՙ հայերենով: Առայժմ դեռ առաջին երկուսն են պատրաստ: Թարգմանությունը ընթերցողների սրտով է. թարգմանչի ուզածն էլ դա էր: Ալվարդ Ջիվանյանը մեզ հետ կիսեց իր ...
Բեռլինում գործող «Գայա Ռոյալ» ընկերությունը, որ զբաղվում է տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, ականջալուր լինելով բեռլինահայերի խնդրանքներին` երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին Շվեյցարիայի ելույթից հետո հրավիրեց Բեռլին (երգիչ Արտակ Կիրակոսյանի եւ նրա տիկնոջ` Գայանե Խաչատրյանի ջանքերով): Այստեղ սիրված երգիչը ելույթ ունեցավ փետրվարի 10-ին «Luisenkirche» եկեղեցում, որտեղ եւ տեղի են ունենում հայկական համայնքի մեծամասշտաբ ...