Այս տարվա մարտ ամսին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի 180-ամյակը: Հոդվածի հեղինակըՙ դերասան, երաժշտաթատերագետ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանը, «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի» տնօրենն է Փարիզում: Տիգրան Չուխաջյանըՙ հայկական առաջին օպերայի հեղինակ, տաղանդավոր կոմպոզիտոր եւ երաժիշտ, ապրել եւ ստեղծագործել է Օսմանյան կայսրությունում: Չուխաջյանի ամբողջական գործերը, նրա կենսագրությունն ու ...
Բոլդուին Ուալաս համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Լորիս Օհաննես Չոբանյանը Քլիվլենդի (Օհայո) «Վալի ֆորջ» ավագ դպրոցի դահլիճում մարտի 12-ին առաջին անգամ ներկայացնելու է իր «Անի, 1001 եկեղեցիների քաղաքը» ստեղծագործությունըՙ գրված լարային նվագախմբի, դաշնամուրի եւ տիմպանոյի համար: Ծրագրում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», ընդգրկված են լինելու նաեւ Եզովպոսի չորս առակների հիման վրա գրված ստեղծագործությունները: Համերգի ...
Նյու Յորքի SR - Socially Relevant Film Festival սոցիալական ուղղվածությամբ ֆիլմերի փառատոնը հիմնվել է 2013 թվականինՙ ամերիկահայ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Նորա Արմանիի կողմից: Իր գործունեության երեք տարիների ընթացքում փառատոնը ներկայացրել է 150-ից ավելի ֆիլմերՙ աշխարհի 33 երկրներից: 2017 թվականին այն տեղի կունենա չորրորդ անգամՙ մարտի 13-19-ը: Փառատոնի ֆիլմացանկում ...
Գարունը, մանավադ այսպիսի դժվարին ձմեռվանից հետո, ավելի սպասված է լինում: Ընդամենը մի քանի օր առաջ թվում էրՙ ձմեռը մոռացել է, որ հրաժեշտ տալու ժամանակն է, որ ավարտվել են իր օրերն ու օրենքները: Իսկ գարունը կյանքի վերարթնացումի ամենաիրական նշանն է, դրա անընդհատականության առհավատչյան, եւ ոչինչ ավելի գեղեցիկ չէ, քան բողբոջակալող ծառն ...
Խոսել Հայաստանի վաստակավոր նկարիչ, արդեն 80-ը բոլորած Մարտին Պետրոսյանի մասինՙ նշանակում է փորձ անել մուտք գործելու գեղարվեստի մի աշխարհ, ուր ամեն ինչՙ գիծը, գույնը, հորինվածքը, կերպարները, ատրիբուտները, պլաստիկ ողջ մտածողությունը միտված են ասես «վեր հանելու» մարդկային անհատական աշխարհընկալման գիտակցական ու ենթագիտակցական շերտերն ու խորքերըՙ ֆիզիկայից մինչեւ մետաֆիզիկա, երեւութականից մինչեւ աներեւույթը, ...
Հայ կինոյի եւ հայ ազգի մասին պատմող լավագույն կինոերկերից մեկըՙ Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», այս տարի բոլորում է իր կես դարը: Այս առթիվ թարգմանաբար հրատարակում ենք երեւանյան «Կոմսոմոլեց» թերթում (1969, դեկտեմբերի 7) տպագրված մի հոդվածըՙ ոգեկոչելու համար փելեշյանական գլուխգործոցը, հոդվածի հեղինակինՙ ճանաչված հայ կինոբեմադրիչ Յուրի Երզնկյանին (1924-1996), ինչպես նաեւ այսօրվա ընթերցողին ...