«ԱՆԻ» ՍԻՄՖՈՆԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 12-ԻՆՙ ՔԼԻՎԼԵՆԴՈՒՄ Հ. Ծ. Բոլդուին Ուալաս համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Լորիս Օհաննես Չոբանյանը Քլիվլենդի (Օհայո) «Վալի ֆորջ» ավագ դպրոցի դահլիճում մարտի 12-ին առաջին անգամ ներկայացնելու է իր «Անի, 1001 եկեղեցիների քաղաքը» ստեղծագործությունըՙ գրված լարային նվագախմբի, դաշնամուրի եւ տիմպանոյի համար: Ծրագրում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», ընդգրկված են լինելու նաեւ Եզովպոսի չորս առակների հիման վրա գրված ստեղծագործությունները: Համերգի առթիվ տպագրված բացիկներում ներկայացված է լինելու Անի քաղաքի պատմությունը: Չոբանյանն անցյալ տարվա ընթացքում համերգներ է տվել Չինաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Մ. Նահանգներում: Նկար 1. Լորիս Օհաննես Չոբանյանը եւ իր դուստրերը |