RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-16 23:36:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2212, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՊԻՏԱԿ» ՖԻԼՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Հայաստանի ազգային կինոկենտրոն

Հայաստանի կողմից ներկայացված առաջինՙ հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրոմաժի կառավարման խորհրդի հավանությանը եւ կստանա 250 հազար եվրո արժողությամբ ֆինանսական աջակցություն: Եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, եւ «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվեց Եվրիմաժում ու առաջին իսկ փորձից ունեցավ հաջողություն:

Եվրիմաժի կողմից հատկացվելիք 250 հազար եվրոյի 79 %-ը կազմում է ռուսական մասնաբաժինըՙ (ելնելով ներդրված գումարի չափից), իսկ մնացած 21%-ը հայկական մասն է: 250 հազար եվրոն ֆիլմի նախահաշվի ընդհանուր բյուջեի պակաս գումարն է, որի շնորհիվ էլ կլրանա ընդհանուր բյուջեն: Նշենք, որ երկու դեպքում էլ գումարները ծախսվելու են բացառապես ֆիլմի վրա:

Դեկտեմբերյան երկրաշարժը աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական Միությունում. երկաթե վարագույրը բարձրացավ, վիզային խիստ ռեժիմը թուլացավ, միանգամից կորցրեց ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի աննախադեպ իրավիճակ: Հայաստանը պարուրած սոսկալի աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ, ջնջվեցին սահմաններն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը: Առանց սահմանների աշխարհն ու նրա բնակիչները միավորվեցինՙ փրկելու մարդուն ու մարդկանց մոլորակը:

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակըՙ Մարինա Սոչինսկայան, օպերատորըՙ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորըՙ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերներըՙ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

Հ.Գ. Հայկական կինոյի ու կինոարտադրության համար բացվում են նոր հնարավորություներ եւ զարգացման հեռանկարներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ