RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 20:57:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2403, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸՙ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԻԼՄՈՒՄ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին.«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Արսեն Հակոբյանիՙ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը

Ապրիլի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի, դրա պատճառների եւ քաղաքակիրթ կոչված աշխարհի լռության մասին է: Ֆիլմում պատմական ակնարկ է արվում նաեւ Արցախի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի մասին:

Արսեն Հակոբյանն ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լեւոն Իվանյանը, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ նմանատիպ ձեռնարկները կրելու են շարունակական բնույթՙ բացահայտելու մեր երկրի պատմությունն ու ղարաբաղյան խնդրի արդարացի լուծումը, նշելով, որ սա ապրիլյան դեպքերի մասին ցուցադրած ֆիլմերից երրորդն է, եւ որ Արսեն Հակոբյանն այն նկարահանել է սեփական նախաձեռնությամբ, ներգրավվելով Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին:

Ելույթ ունեցան նաեւ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որ, ընթերցելով նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը, Արսեն Հակոբյանին պարգեւատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրով` հույս հայտնելով, որ մոտ ապագայում ֆիլմը կներկայացվի նաեւ սփյռւռքում, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հանրության առջեւ:

Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Արսեն Հակոբյանն, ով հույս հայտնեց, որ մոտ ապագայում կաշխատի ներկայանալ նորանոր ֆիլմերով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 21-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ