ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 03-11-2017
| | Տեղադրվել է` 2017-11-02 21:25:46 (GMT +04:00) | Ընթերցված է` 3182, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՔ ԱՆՈՒՆ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ Ա. Բ. Բրյուսելի «Լա պար դե լ յոյ» («La Part de l"Փeil»ՙ «Աչքի մասը») ֆրանսալեզու մշակութային հանդեսի 2016-2017 թվականի համարը (թիվ 30) նվիրված է պլաստիկ արվեստներին եւ կինոյին եւ «Միխային Բախինը եւ արվեստը» թեմային: Ի թիվս մի շարք ուշագրավ արվեստաբանական նյութերի, համարում ընդգրկված է նաեւ ֆրանսահայ ճանաչված գրող, գրաքննադատ եւ մշակութաբան Գրիգոր Պըլտյանի «Փիլիսոփայորեն Փարաջանով» ուսումնասիրությունը: Համարում տեղ է գտել նաեւ հայազգի բելգիական արվեստաբան Շաքե Մաթոսյանի «Ֆիլմի ճառագայթումը. Վիլյամ Բլեյքը եւ Ջիմ Ջարմուշի «Մեռածը» ուսումնասիրությունը: Հանդեսում առկա է եւս մեկ հայկական անուն. Կլելիա Նաուի «Հանուն բնանկարչական կինոյի» հոդվածում հիշվում է նաեւ հայազգի ֆրանսիական լուսանկարիչ եւ կինոբեմադրիչ Մելիք Օհանյանը: | | | |
|
| |