«Հայաստանում մութ է, ցուրտ, սով, իսկ հայերը «Պողիկտոս» են բեմադրում». գրել է արտասահմանյան մամուլը 1993-ին, երբ Հայաստանում մութ էր, ցուրտ, սով, իսկ հայերը «Պողիկտոս» էին բեմադրում: Դոնիցետտիի «Պողիկտոսը» 1993-ին երեւանյան բեմ է հանել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանը : Հայաստանում ու օեպրային թատրոնում հովհարային անջատումներ էին, բեմի ...
9 նոյեմբեր 2017-ին Լոնտոնի St James Piccadilly եկեղեցի-համերգասրահին մէջ Հայ Հիմնարկը (Armenian Institute) իր հիմնադրութեան 16-ամեակը նշեց սքանչելի նուագահանէսով մը, մասնակցութեամբ համբաւաւոր երեք հայ արուեստագէտներու, յանձինսՙ ջութակահար Լեւոն Չիլինկիրեանի , թաւջութակահար Ալեքսանդր Չաւուշեանի եւ դաշնակահար-կոմպոզիտոր Կարէն Յակոբեանի , որոնք թէեւ ...
Առաջին հայացքից պարզ եւ անգամՙ պատմություն թվացող պատմվածքները բացվում են դեպի հոգու խորքերը տանող նեղ արահետով, սակայն այդ արահետը հասնում է խոր ակոսներով լայնահուն ճանապարհների, որոնք դարձյալ հեռուներ ունեն: Այսպիսին է իմ տպավորությունը Նաիրա Փիրումյանի «Տերեւը» պատմվածքների ժողովածուին ծանոթանալուց հետո:
Նյու Յորքի Պան-Ասիական ռեպերտուարային թատրոնը 2018-ին ներկայացնելու է ճանաչված դրամատուրգ Ջոյս վան Դայքի «Արշալույս» (Daybreak) պիեսը: Այն մաս է կազմելու 41-րդ թատերաշրջանի խաղացանկին եւ Բեքեթ թատրոնում հանդիսատեսի դատին է հանձնվելու ապրիլի 21-ից մայիսի 13-ը ընկած ժամանակահատվածում: Բեմականացումը իրականացնելու է Լյուսի Թիպերգիենը:
Բորիս Պաստեռնակի գրական ժառանգությանը քաջատեղյակ ընթերցողին հայտնի է նրա «Լիլի Խարազովա» փոքր հոդվածը (1928)ՙ գրված հավանաբար Լիլի (Ելենա) Խարազովայի (1903-1927) բանաստեղծական ժողովածուի հետմահու հրատարակության առթիվ:
Կալիֆոռնիայում հովվապետական այցելությամբ գտնվելու օրերին Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ.ն Ամերիկայի արեւմտյան թեմի հայկական եկեղեցում նոյեմբերի 1-ին, ի ներկայության ընտանեկան եւ ընկերական շրջանակների ներկայացուցիչների, Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ պատվո շքանշանով եւ հայրապետական կոնդակով պարգեւատրել է սիրված ու ճանաչված դերասան եւ բեմադրիչ Գրիգոր Սաթամյանին, թատերական արվեստին բերած իր երկարամյա ծառայությունների համար:
Հայաստանը աշխարհի 111-րդ երկիրն է, որտեղ այցելում է գերմանացի ճանապարհորդը: Թոմին հանդիպեցի Ազգային պատկերասրահի մուտքի մոտ, երբ նրանց խումբը նոր էր դուրս եկել Հայաստանի պատմության թանգարանից, եւ տպավորությունները թարմ էին: Զարմանալի հաղորդական մարդ թվաց նա ինձ, այն մարդկանցից, որոնց առաջին անգամ տեսնելիս տպավորություն ես ունենում, թե վաղուց ճանաչել ես, ինչպես ...
Օրինակելի որեւէ կազմակերպության հոբելյանը հիշարժան տարեթիվ է, բայց երբ այդ կազմակերպությունը կրում է նաեւ մեր մշակութային հարստության կուռքը դարձած մի բանաստեղծի անունը, ապա հոբելյանական նշումը պետք է կատարվի կրկնակի մեծ շուքով: Այսպես է խորհրդածում ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից, անդրադառնալով Թեքեյան Մշակութային Միության փառավոր 70-ամյակին, ...