RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3123, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆ ԴԱՅՔԻ «ԱՐՇԱԼՈՒՅՍ» ՊԻԵՍԸ ՊԱՆ-ԱՍԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Հ. Ծ.

Նյու Յորքի Պան-Ասիական ռեպերտուարային թատրոնը 2018-ին ներկայացնելու է ճանաչված դրամատուրգ Ջոյս վան Դայքի «Արշալույս» (Daybreak) պիեսը: Այն մաս է կազմելու 41-րդ թատերաշրջանի խաղացանկին եւ Բեքեթ թատրոնում հանդիսատեսի դատին է հանձնվելու ապրիլի 21-ից մայիսի 13-ը ընկած ժամանակահատվածում: Բեմականացումը իրականացնելու է Լյուսի Թիպերգիենը:

«Արշալույսը» ազդեցիկ պիես, է ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, որն ընդգրկում է երեք ժամանակաշրջան: Հիմնված է Ցեղասպանությունից ճողոպրած երկու ընկերուհիների իրական պատմությունների վրա: Այն ցույց է տալիս մարդկային ոգու տոկունությունը եւ համամարդկային կոչ է հղում ճանաչման եւ ապաքինման:

Ջոյս վան Դայքը թատերագրություն եւ Շեքսպիր է դասավանդում Նորթիստերն ու Հարվարդ համալսարաններում: Անդամ է «MacDowell Colony» եւ «Huntington Theatre Playwriting» թատերական ընկերությունների: 2009-ին նրա «Նավթի գողը» (The Oil Thief) պիեսը, բեմականացված «Boston Playwrights՛ Theatre»-ի կողմից, արժանացել է «Էլիոթ Նորթոն» մրցանակի: Հայկական թեմայով նրա մյուսՙ «Աղջկա պատերազմը» (A Girl՛s War) պիեսը, բեմականացված երեք տարբեր թատերախմբերի կողմից, նույնպես մրցանակի է արժանացել (այս անգամ «Գասներ» մրցանակի) եւ ընդգրկվել է «Բոստոն Գլոբ» թերթի «Top Ten», տասը լավագուն պիեսների շարքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ