Որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լիներ, թե պետությունը ո՛ր գրողի գրքերի տպագրությանն է աջակցելու, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գրողներին առաջարկել էր հետեւյալ տարբերակը. հեռուստատեսության ուղիղ եթերում գրողները ներկայացնում են իրենց անտիպ ստեղծագործություները: Տաղավարում նստած են հրատարակիչներ, գրականագետներ, մի խոսքովՙ մասնագիտական տարբեր օղակներ իրենց կարծիքն են հայտնում, հեռուստալսարանն ...
Դեռեւս հնագույն շրջաններից հայերը սրբազան վերաբերմունք են ունեցել իրենց պատմության հանդեպ եւ աշխատել են պահպանել հիշողության մեջ ամեն մի մանրամասնությունՙ թե՛ բանավոր ասքերի եւ թե՛ գրավոր երկերի տեսքով: Այդ ավանդույթի շնորհիվ է, որ այսօր մենք կարողանում ենք վերականգնել անցած-գնացած դարերի պատմություններն իրենց բնորոշ միջավայրով եւ պատկերացնել այն գործիչների կերպարները, որոնց ...
Մխիթարեան միաբանութեան համար յոբելեանական այս տարում Լիոնում գործող «Հայկական աղբիւրներ» մշակութային ընկերակցութիւնը անցեալ ամիս հրատարակել է «Մխիթարեան հայրերի յոբելեանը. Սուրբ Ղազարի միաբանութեան Մայրավանքի երեքհարիւրամեակը, 1717-2017» ժողովածուն: Հատորը համակարգել են ֆրանսիացի հայագէտ Բեռնար Ութիէն եւ լիոնաբնակ պատմաբան Մաքսիմ Եւադեանը ...
«Բոցավառ բնություն: Արշիլ Գորկի: Բնապատկերներ: 1943-47» ընդհանուր խորագրի ներքո Նյու Յորքի 69-րդ փողոցում գտնվող «Հաուզեր եւ Ուիրթ» պատկերասրահում նոյեմբերի 2-ին բացվել է աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիր նկարչի ցուցահանդեսը, որը բաց է մնալու մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Հասկանալով հիշելու եւ հիշեցնելու, ինչպես նաեւ ողբերգությունն ու ցավը ստեղծագործական աշխատանքներով ամոքելու կարեւորությունը, 1970 թվին Սիրիայում ծնված նկարիչ Գեւորգ Մուրադը նկարների մի ամբողջ շարք է պատրաստել, որն այժմ Բրանդիս համալսարանի «Միլդրեդ Լի» պատկերասրահում (Ուոլթըմ, Մասաչուսեթս) է ցուցադրվում:
«Առաջին անգամ աշխարհի բեմերում» ներկայացումների շարքում Բրուքլինի (Նյու Յորք) «Մաստեր» թատրոնում հոկտեմբերի 13-ին կայացել է Բարսեղ Կանաչյանի «Աբեղան» օպերայի պրեմիերան: Հայ ականավոր կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական եւ հասարակական գործիչ Կանաչյանը (1885-1967) օպերան գրել է ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի եւ առաջին անգամ բեմադրել 1939-ին, Բեյրութում: Նա բեմադրությունը նվիրել է իր ...
Ռուսական քաղաքական շարժումների պատմությունն ավանդել է մի շարք հայուհիների անուններ, որոնց գործունեությունը, նման գործիչների մեծ մասի պես, պատմության վերաիմաստավորման հետ մեկտեղ արժեզրկվել եւ մոռացվել է: Սակայն նրանցից մեկն իր հետագա մշակութային գործունեությամբ անմահացել է արվեստի պատմության մեջ: Խոսքը Նինա Աղաջանովա-Շուտկոյի մասին է, որին վիճակվել է լինել ...